Տնտեսվարողը կկարողանա խոտան ապրանքը հետ վերցնել. ծավալը համախառն եկամտի 1%-ով հարկման նպատակով կնվազի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկված է 45 հարց։

Տնտեսվարողը կկարողանա խոտան ապրանքը հետ վերցնել և դրա համար շահութահարկ չի վճարի։ Այս մասին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգիրքում փոփոխությունների մասին» նախագիծը։

Առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի իրենց մոտ հայտնաբերված, ինչպես նաև արդեն գնորդի մոտ հայտնված խոտան համարվող արտադրանքը հետ ընդունել և այդ ծավալը նվազեցնել տվյալ տարվա համախառն եկամտի մեկ տոկոսի չափով: Առաջարկվում է հնարավորություն տալ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա խոտան արտադրանքի պաշարից համախառն եկամտի 2 տոկոսի չափով նվազեցում կատարել շահութահարկով հարկման բազայից։

Փոխնախարարի հավաստմամբ՝ այս լուծումը մշակել են գործարարների առաջարկները հաշվի առնելով, և սա լավ ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա։

«Օրենքի լուծման բացակայության պատճառով՝ տնտեսվարողների մոտ կուտակվել է որոշակի քանակի խոտանված արտադրանք։ Առաջարկում ենք այդ պաշարից համախառն եկամտի 2%-ի չափով հարկում անել շահութահարկի բազայից»,- նշեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։