Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով ՝ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության հաջորդ տրանշի շուտափույթ հատկացման մասին: ԶԼՄ-ների տվյալներով՝ սպասվում է, որ հաջորդ շաբաթվա վերջին ԵՄ-ի Էկոնոմիկայի նախարարները Պրահայում կհամաձայնեցնեն Ուկրաինային 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության աջակցության քաղաքական հռչակագիրը:

Բացի այդ, Զելենսկին նշել է պատժամիջոցների 8-րդ փաթեթի պատրաստման անհրաժեշտությունը, որը պետք է պարունակի նաև ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն միայն որոշել է կասեցնել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը կբարդացնի ռուսաստանցիների այցերը ԵՄ, բայց չի արգելի նրանց։

Նախագահը նաև հայտնել է, որ ինքը ֆոն դեր Լյայենի հետ համակարգել է Ռուսաստանի կողմից նավթի և գազի վաճառքից եկամուտների ստացման սահմանափակման քայլերը: Քննարկել են նաև Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։

«Քննարկել են Եվրահանձնաժողովի կողմից արագ գնահատական իրականացնելու հնարավորությունները, երբ Ուկրաինան կատարի յոթ հանձնարարականները»,- հայտնել է Զելենսկին իր Twitter-ում: