Հայտնի են ատլետիկայի 2018 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնության արդյունքները

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է ատլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի և Արցախի Հանրապետությանմարզադպրոցների, մարզական ընկերությունների հավաքական թիմերի շուրջ 115 մարզիկ-մարզուհիներ:

Կանանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ատլետիկայի Հայաստանի Հանրապետության 2018 թվականիառաջնության հաղթողներ են դարձել. 100 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (12.07), 100 մ արգելավազք` ՄելինեԱդամյանը (16.11), 200 մ վազք՝ Գայանե Չիլոյանը             (25.15), 400 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (55.85), 800 մվազք՝ Լիլիթ Հարությունյանը (2.19.39), 1500 մ վազք՝ Էլլադա Ալավերդյանը (4.56.38), հեռացատկ՝ ՅանաԱբրահամյանը (5.46), եռացատկ՝ Մարիետա Մինասյանը (12.36), գնդի հրում՝ Ժաննա Շահնազարյանը (10.61), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (49.46), նիզակի նետում՝ Մարիամ Մկրտչյանը (34.64), սկավառակինետում՝ Ժաննա  Շահնազարյանը (31.80) և 4×100 փոխանցավազք վարժությունում Երևանի ատլետիկայիօլիմպիական մարզադպրոցի թիմը (51.90), իսկ 4×400 փոխանցավազքում՝ Վանաձորի ատլետիկայիօլիմպիական մարզադպրոցի թիմը (4.09.07):

Տղամարդկանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ՀՀ չեմպիոններ են դարձել՝ 100 մ վազք՝  Ռաֆայել Պետրոսյանը(11.47), 200 մ վազք՝ Ռազմիկ Մկրտչյանը (22.30), 400 մ վազք՝ Նարեկ Ղուկասյանը (49.64), 400 մ արգելավազք` Նարեկ Ղուկասյանը (57.19),  800 մ վազք՝ Ռոման Ալեքսանյանը (1.55.61), 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը(3.52.90), 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (8.33.74), հեռացատկ՝ Արտակ Համբարձումյանը (7.42), եռացատկ՝Լևոն Աղասյանը (16.65), գնդի հրում՝ Մանուկ Մանուկյանը (15.99), նիզակի նետում՝ Մելիք Ջանոյանը (60.18), սկավառակի նետում՝ Մանուկ Մանուկյանը (50.80), 4×100 փոխանցավազք` Գյումրի քաղաքի մարզադպրոցիթիմը (44.54) և 4×400 փոխանցավազք՝ Գյումրու Ռ. Էմմիյանի անվան մարզադպրեցի թիմը (3.34.59):

Առաջնության արդյունքներով կձևավորվեն ՀՀ հավաքական թիմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգայինմրցահարթակներում՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, մինչև 20 տարեկանների աշխարհիառաջնությունում և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: