Հայաստանի գոյության իմաստը իր տարածքում հայկական ներուժի կենտրոնացումն ու դրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
Բոլորը

Լոս Անջելեսում տեղի ունեցած Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը տեսակապով միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը իր տարածքում հայկական ներուժի կենտրոնացումն ու դրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է:

«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի գործընթացը կանգնեցնելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որը նպատակաուղղված է հայության ներուժի պահպանմանն ու նրա բնականոն գործունեության ապահովմանը: Դրա համար մի նախապայման կա, ՀՀ քաղաքացին պետք է լինի բարձրագույն իշխանություն կրողը, ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ով լինի կառավարությունը և ով դադարի լինել կառավարություն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի, Հայաստանի սխալ ընթացքն սկսվել է այն պահից, երբ սկսել է կիրառվել ընտրությունների կեղծման համակարգը, հետևաբար նոր ձևավորված կառավարության կարևորագույն խնդիրն է վերականգնել ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների ինստիտուտը, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն որևէ մեկի կողմից:

Սփյուռքի և Հայաստանի կապի վերաբերյալ վարչապետը նշել է, որ այստեղ ներգրավվածության խնդիրը սահմանադրությամբ է կանոնակարգվում. «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ, նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը հնարավորություն ունենանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործում»,- շեշտադրում է արել Փաշինյանը:

Նույնանուն քննարկմանը միացել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը հարցին թե ինչ հնարավորություններ կստեղծի այս հեղափոխությունը, ասել է, որ ամենակարևոր հնարավորությունն այն է, որ Երիտասարդները գիտակցեցին , որ իրենք են իրենց երկրի տերը, տերը հնարավորությունների և ժառանգության, նրան ենք տերը այս երկրի ապագայի և ամենակարևոր հնարավորությունը որ այս հեղափոխությունը ընձեռեց դա քաղաքացի լինելու, պատասխանատու լինելու հնարավորությունն է։