Ուկրաինան և Մոլդովան երկաթուղային հաղորդակցություն են գործարկել՝ շրջանցելով Մերձդնեստրը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Ուկրաինան և Մոլդովան երկաթուղային հաղորդակցություն են գործարկել՝ շրջանցելով Մերձդնեստրը։ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ աշխատանքն է սկսել ամբողջությամբ վերանորոգված Բերեզինո-Բասարաբեասկա երկաթուղային հատվածը։

Նշվում է, որ երկաթուղին փակ է եղել գրեթե 25 տարի։ Այն վերականգնվել է Դնեստրի գետաբերանի վրայով անցնող կամրջի վրա ՌԴ զորքերի մշտական հարձակումների ֆոնին։

«Այժմ կա այլընտրանք․ Օդեսայի և Դանուբի նավահանգիստների՝ Ռենի և Իզմաիլի հաղորդակցության համար գլխավոր երթուղիները հուսալիորեն կապված են երկաթգծային հաղորդակցությամբ։ Հուսով ենք, որ կկարողանանք այս հատվածում միջինում հասնել տարեկան 10 միլիոն տոննա բեռնափոխադրման»,- ընդգծում է Կուբրակովը։

Ուկրզալիզնիցիայում նշել են, որ երկուշաբթի օրը վերակառուցված հատվածով մեկնել է առաջին բեռնատար գնացքը։ Ուկրաինացի երկաթուղայինները միջազգային նախագիծն իրականացրել են ժամանակից շուտ։ Նրանք Ուկրաինայի տարածքում վերականգնել են ավելի քան 22 կմ ենթակառուցվածք ու ևս 1,2 կմ ճանապարհ Մոլդովայի հետ պայմանագրի շրջանակում՝ այդ երկրի տարածքում։

Տաթև Ֆռանգյան