ՀՀԿ-ն Ֆելիքս Ցոլակյանից 200 հազար դոլար է պահանջում. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց:

Ըստ օդում կախված լուրերի` ՀՀԿ-ում այս հարցը քննարկվել է, եւ որոշվել է Ցոլակյանից ետ պահանջել ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական ծախսերը հոգալու համար տրված 200 հազար դոլար գումարը: Օդում կախված լուրերի համաձայն` Ցոլակյանը հրաժարվել է այն վերադարձնել` ասելով, որ ինքն այդպես ձայներ է բերել ՀՀԿ-ին, ընդ որում՝ խոսքը բավական լուրջ ձայների մասին ՝ 11.7 հազար քվե: 

Ի վերջո, պայմանավորվածություն է եղել, որ նա վերադարձնելու է գումարի կեսը: Ցոլակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այս լուրերը՝ ասելով. «Երբեւիցե նման խոսակցություն չի եղել: Աբսուրդ բաների մասին եք խոսում»:

Նկատենք, որ ՀՀԿ-ից նման դրսեւորումները սպասելի են: Ի վերջո, այս կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում շարժվել է հենց իր սեփական օրենքներով` թաղվելով քաղաքական կոռուպցիայի մեջ»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: