ՔԿ-ն պարզում է Աքորի և Հագվի գյուղերի բնակիչների վիճաբանության և ծեծկռտուքի հանգամանքները

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

ՔԿ տեղեկացմամբ՝ հիշյալ դեպքի վերաբերյալ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից, 2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի 51-ամյա բնակչի դին: Մեկ այլ հաղորդմամբ էլ տեղեկացվել է, որ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հագվի գյուղի՝ 54-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Աքորի և Հագվի գյուղերի նշված բնակիչների վնասվածքներ ստանալու հանգամանքները:

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս դեպքի նախորդ օրը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ:

2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն, ինչին ի պատասխան Աքորիի բնակիչն օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել և հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի, 12մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել է նշված հանդամաս և երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ դեպքին ականատեսները՝ տուժողի որդին և եղբորորդին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հագվի գյուղի բնակիչը, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, ձերբակալվել է, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք: Վերջինիս որդին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որոսորդական հրացանը:

Նախաքննությունը շարունակվում է։