Ինչո՞ւ եք հայրենիքը հետահայաց սիրում․ վաղը Երևանում «Աղավնո» կամ «Բերձոր» անունով օբյեկտ ավելանա՞․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Այս պահի դրությամբ՝ Բերձորը և Աղավնոն հանձնման ճանապարհին են։ Իշխանությունները դրա դեմ, կարծես, ոչինչ չեն ձեռնարկում։ Այդ պայմաններում կան մարդկանց խմբեր, նախաձեռնություններ, որոնք փորձում են իրենց ուժերով փոխել իրերի ընթացքը։ Այդպիսի նախաձեռնություններին մեկի հիմնադիր, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել են տեսակապով։

-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր նախաձեռնության նպատակը ո՞րն է, և ինչպե՞ս եք ուզում հասնել դրան։ Որքան հասկանում եմ՝ իշխանություններից աջակցություն չկա։

-Իրականում, եթե իշխանությունների կողմից լիներ նման նախաձեռնություն կամ իշխանություններն իրենք չզիջեին տարածքը, այստեղ որևէ գործ չէինք ունենա անելու։ Իսկ պատմության մեջ և, ընդհանրապես, քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ միշտ չէ, որ իրականությունը բեկելու կամ իրավիճակը բեկելու համար մշտապես պետք է իշխանության աջակցությունը։ Դրանք կեղծ միֆեր են։

Իրականում մենք ունենք հնարավորություն բեկելու ողջ գործընթացի տրամաբանությունը։ Առաջին փուլում պետք է, որ այստեղ հավաքվի գոնե 500 հոգի՝ խաղաղ բնակչություն։ Սա կենսական նշանակություն ունի։ Երբ հավաքվեն, այստեղ արդեն լուրջ խնդիրներ են լուծվելու։

-Ձեր պատկերացումն այն է, որ եթե շատ մարդիկ հավաքվեն, ապա լուծում կտրվի ինչ-որ կերպով։ Բայց այդտեղ մարդիկ զինված չեն, իսկ ադրբեջանցիները, որ գալու են, զինված են լինելու։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակը։

-Որևէ մեկը որևիցե բանից ապահովագրված չէ, և ամենևին էլ սա մեր գործողությունների հետ կապ չունի։ Ես սա բաժանում եմ տարբեր քայլերի։ Մինչև օգոստոսի 25-ը մենք ժամանակ ունենք, չէ՞։ Վերջնաժամկետն է։ Ես ասում եմ՝ եկեք մինչև ամսի 25-ը մեզ մի փոքր նեղություն տանք, մեր հարմարավետության տարածքից դուրս գանք, գանք այստեղ այդ նվազագույն խնդիրը լուծելու։ Եվ, վերջիվերջո, այս մարդկանց կողքին այդ վերջին մի քանի օրը կանգնենք։ Հետո, դրանից հետո գալիս են այն լուծումները, որոնք տեղում կարող են շատ արագ փոփոխվել։

-Աղավնոն, կարծես, դուրս է լինելու այն նոր երթուղուց, որ ադրբեջանցիները կառուցել են։ Կա՞ այստեղ որոշում փոխելու հնարավորություն։

-Այստեղ կա շատ մեծ հնարավորություն՝ այդ որոշումը փոխելու և բեկանելու։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, չի տեղակայվելու Աղավնոյի տարածքում, ադրբեջանական կողմը գալու է, հասնի մինչև Տեղ գյուղ։ Եվ այստեղից հետո գործընթացները արդեն գրեթե անկասելի են դառնալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան