Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում։
Քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երկու սեթում պարտվեց աշխարհի 41-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին: 1 ժամ 33 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 7:6, 6:2 հաշիվը:
Հուրկաչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը։
Նախորդ երկու մրցախաղում Կարեն Խաչանովը հաղթել էր աշխարհի 5-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին ու սլովակ Ալեքս Մոլչանին: Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,089,385 դոլար է։
Դավիթ Եղիազարյան

