Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի

Լուրեր

05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի, որը ներառում է 1 միլիարդ եվրո՝ սպառազինության, և 350 միլիոն եվրո՝ էներգետիկ անվտանգության ապահովման համար։ Ինչպես հոկտեմբերի 4-ին հայտնի է դարձել DW-ին Գերմանիայի կառավարական շրջանակների աղբյուրներից, հերթական փաթեթը ներառելու է մեծ հեռահարության հարվածային միջոցներ, մարտական անօդաչու թռչող սարքեր և արբանյակային տեխնոլոգիաներ, որոնք Ուկրաինային թույլ կտան ավելի արդյունավետ ոչնչացնել ռուսական հրթիռային կայանները։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ նույն օրը Կիև կատարելիք այցի ընթացքում հայտարարվելիք փաթեթի առանցքային մասը կկազմեն ռեակտիվ թիրախները որսալու համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության միջոցները։

Բեռլինում հայտնել են, որ վերջին շաբաթներին այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթաց է գրանցվել, և այժմ կսկսվի նման ԱԹՍ-ների սերիական արտադրությունը։

Այսպիսով, Գերմանիան աջակցում է Ուկրաինային՝ նրա հակաօդային պաշտպանության համակարգի այս պահին ամենալուրջ բացերից մեկը լրացնելու հարցում։ Բեռլինում ակնկալում են, որ դրա ազդեցությունը արագ և շոշափելի կլինի։

Ինչպես DW-ին հայտնել են աղբյուրները, խոսքը միակողմանի օգնության մասին չէ։ Կիևը պատրաստ է դրա դիմաց Գերմանիայից ռազմական նշանակության արտադրանք գնել։ Միաժամանակ գերմանական ընկերությունները հնարավորություն կստանան յուրացնելու Ուկրաինայի՝ անմիջականորեն ռազմական գործողությունների ընթացքում ձեռք բերած փորձը, հատկապես անօդաչու սարքերի կիրառման և դրանց դեմ պայքարի ոլորտում։