Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, հպարտ եմ ձեզանով, ժողովուրդ ջան. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

«Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են։ Հպարտ եմ ձեզանով, ժողովուրդ ջան»,-  ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ  դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները: 

«Այս շարժման նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը, և ՀՀ քաղաքացին հաղթել է։ Այն ժամանակ, երբ մենք փողոցներ էինք փակում և բողոքի ակցիաներ էինք անում, համոզված էինք, որ չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին և պաշտպանել նրա իրավունքները։ Եվ հիմա, երբ ՀՀ -ում կա իշխանություն, որը հենց ժողովրդի խնդիրները լուծելու համար է եկել իշխանության, ճիշտն ասած՝ առանձնապես հասկանալի չէ, որ էլի փողոցներ են փակվում և անհնազանդության ակցիաներ են արվում։ Այսօր ՀՀ քաղաքացին է եկել իշխանության, մենք ո՞ւմ ենք անհնազանդություն հայտնում, ինքներս մե՞զ»,- տարակուսանք  էր հայտնել Փաշինյանը: