Ո՞ւմ դեմ ենք անհնազանդության քայլեր անում, ինքներս մե՞զ. ժամը 15:00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները. Նիկոլ Փաշինյանի կոչը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով ՀՀ քաղաքացիներին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության ակցիաները․ «Այս շարժման նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը, և ՀՀ քաղաքացին հաղթել է։ Այն ժամանակ, երբ մենք փողոցներ էինք փակում և բողոքի ակցիաներ էինք անում, համոզված էինք, որ չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին և պաշտպանել նրա իրավունքները։ Եվ հիմա, երբ ՀՀ -ում կա իշխանություն, որը հենց ժողովրդի խնդիրները լուծելու համար է եկել իշխանության, ճիշտն ասած՝ առանձնապես հասկանալի չէ, որ էլի փողոցներ են փակվում և անհնազանդության ակցիաներ են արվում։ Այսօր ՀՀ քաղաքացին է եկել իշխանության, մենք ո՞ւմ ենք անհնազանդություն հայտնում, ինքներս մե՞զ»,- տարակուսանք հայտնեց Փաշինյանը, ապա դիմելով բողոքի ակցիաներ անող քաղաքացիներին՝ ասաց․

«Ես հիմա ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ՀՀ կառավարության անդամներին հնարավորություն տալ լուծել ձեզ հուզող խնդիրները։ Ես բոլորին կոչ եմ անում այսօր ժամը 15: 00-ից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները։ Բայց ես կոչ չեմ անում գնալ և նստել տանը։ ՀՀ բոլոր բնակավայրերից, բոլոր պրոբլեմների վերաբերյալ, կոչ եմ անում քաղաքացիներին գրավոր հստակ ձևակերպեն բոլոր խնդիրները և այդ պահանջագրով կամ դիմումներով 1,2,3 հոգանոց պատվիրակություններ ուղարկել հետևյալ հասցեներով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և ՀՀ կառավարություն՝ նամակների ընդունելության բաժին, նաև կարող եք դիմել 1-17 հեռախոսահամարին։ Մենք վերցնելու ենք այդ բոլոր դիմումները և կազմելու ենք առաջնահերթություն, օրակարգ, և կետ-կետ անցնելու ենք այդ բոլոր հարցերով։ Անկախ նրանից, թե ինչ հարց է՝ Տարոն Մագարյանի հրաժարականը, թե այլ, մենք այդ հարցը կքննարկենք և մեր դիրքորոշումը կհայտնենք։ Ես կարծում եմ, որ սա է ճիշտ ճանապարհը, որ մենք թավշյա հեղափոխության արդյունքները ուղղորդենք ճիշտ ուղով։ Ես կոչ եմ անում այլևս ոչ մի ճանապարհ չփակել, քանի որ երբ մենք անում էինք դա, ասում էինք՝ չկա ՀՀ-ում իշխանություն, որը վայելում է ՀՀ ժողովրդի վստահությունը, բայց հիմա ում դեմ ենք դա անում, երբ կա իշխանություն, որը վայելում է ՀՀ ժողովրդի վստահությունը»։