Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հարավային եզրին կառուցվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը, որի բացումը համընկել է ադրբեջանական զինուժի կողմից գյուղի գրավման եւ հայ բնակչության տեղահանման 30-րդ տարելիցի օրվա հետ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն կառուցվել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի նախաձեռնությամբ եւ անձնական միջոցների հաշվին։ Այն բաղկացած է արծվի աղբյուր-հուշարձանից, Արծվաշենին նվիրված հիշատակի խաչքարից, խաղահրապարակից, տաղավարից եւ կանաչապատ տարածքից։

Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների վարչական ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, Ճամբարակում եւ Հայաստանի տարբեր վայրերում բնակություն հաստատած արծվաշենցիներ, հյուրեր ։Հուշահամալիրում տեղադրված եւ Արծվաշենի հիշատակը խորհրդանշող խաչքարի օրհնության կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի Ճամբարակի եւ Ներքին Գետաշենի հոգեւոր հովիվներ Տեր Դանիել եւ Տեր Երեմիա քահանաները։

«Սա ձեր ու մեր Արծվաշենի փոքրիկ կտորն է, որը հիմա գտնվում է սարերից այն կողմ, թշնամու ձեռքում։ Այս հուշահամալիրն այսուհետ դառնում է բոլորիս սրբավայրը, Արծվաշենի անունը հավերժորեն պահող խորհրդանիշը»,-օրհնության կարգից հետո ներկաներին դիմեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։

Ապա ոգեկոչման խոսքով հանդես եկավ Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

«Ուղիղ երեսուն տարի առաջ Արծվաշենը դատարկվեց իր հիմնադիր տերերի շառավիղներից, դատարկվեց հայ բնակչությունից։ Մարդիկ իրենց հայրենիքը թողեցին դառը կսկիծով, բայց միշտ կառչած մնացին վերադարձի հույսին։ Արծվաշենցիներն անցած տասնամյակների ընթացքում ապրեցին ու արարեցին Ճամբարակում եւ Հայաստանի մյուս մարզերում, Հայաստանի սահմաններից դուրս, սակայն ոչ մի ակնթարթ չմոռացան իրենց հայրենի եզերքը, նրա պատմությունը։ Այս հուշահամալիրը պետք է սերունդներին պատմի ու ոգեկոչի, որ մենք ունեցել ենք Արծվաշեն անունով մի փառահեղ գյուղ, որը կազմել է Հայաստանի մի հզոր մասնիկը, որը մեր հայրենիքին տվել է բազմաթիվ արժանավոր զավակներ կրթության առողջապահության, գրականության, մշակույթի, տնտեսության եւ այլ ոլորտներում։ Այս հուշահամալիրը միշտ վառ է պահելու Արծվաշեն վերադառնալու հույսը։ Նրա զավակներից շատերը հերոսացել են ռազմի դաշտերում՝ բարձր պահելով հայ զինվորի պատիվը։ Արծվաշենը մի հայրենիք է, որին պետք է պաշտել հոգով ու սրտով, մեր հավաքականությամբ ու միասնությամբ, վերադարձի երազանքով»,-նշեց Ռոբերտ Օհանյանը։

Ողջույնի եւ ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Արծվաշենի հիշատակը խորհրդանշող հուշահամալիրի կառուցումը եւ օրվա հավաքը փաստում են, որ հավերժ շնչող է Արծվաշենը, որ այն ձեր ու մեր հոգիներում է։ Այս հուշահամալիրում տեղադրված խաչի եւ հուշարձանի առաջ գլուխ կխոնարհեն բոլոր անցորդները, այստեղ այցելողները, կծանոթանան Արժվաշենի կենդանի օրերի լուսանկարներին, գյուղի բնապատկերներին, հարուստ պատմությանը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին՝ հուշահամալիրի կառուցումը նախաձեռնելու եւ սեփական միջոցներով իրականացնելու համար» ,-ասաց Կարեն Սարգսյանը։

Արծվաշենի պատմության, նրա հերոսական էջերի մասին ելույթներով հանդես եկան մանկավարժ, բանաստեղծ, Արծվաշենում ծնված ու հասակ առած Աթաբեկ Ադամյանը, «Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական միության հիմնադիր նախագահ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Յուրա Ղուլյանը, Արծվաշենի վարչական ղեկավար Մամիկոն Խեչոյանը։

Հուշահամալիրի հարեւանությամբ բացվել էր լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին Արծվաշենի կենդանի պատմությունը փաստող լուսանկարներ։

Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Ճամբարակի երաշտական դպրոցի եւ թատերական խմբի սաները։ Միջոցառման ավարտին բաժանվեց Սուրբ մատաղ։