«Փաշինյանի հետ կառուցողական հեռախոսազրույց ենք ունեցել»․ Էրդողանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից

Լուրեր

09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը ևս անգամ հայտարարել է, որ հենց Թուրքիայի աջակցությամբ է Ադրբեջանը հաղթել Արցախյան երկրորդ պատերազմում։

«Ձեռք բերված պայմանավորվածություններով Հարավային Կովկասում նոր դարաշրջան է սկսվել։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում՝ այս պատմական հնարավորությունը չկորցնելու համար։ Մինչ օրս մենք Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությամբ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ չնայած, իբր, «ռադիկալ հայերի սաբոտաժին»՝ զգալի առաջընթաց են գրանցել Կովկասում մշտական ​​խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են, որոնք սկսել ենք հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Վարչապետ Փաշինյանի հետ կառուցողական զրույց ենք ունեցել, երբ զանգահարել էր Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Տարածաշրջանում կլինի կայունություն, եթե Հայաստանն արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։

Էմմա Չոբանյան