Պետք է հայտարարենք՝ սառեցնում ենք ՀԱՊԿ-ին անդամակցությունը․ դա Արևմուտքից զենք գնելու դուռը կբացի․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, իրադրությունն Արցախում վերջին օրերին աննախադեպ լարված է․ Բաքվի սադրանքի հետևանքով զոհեր ունենք, վիրավորներ, այդ թվում՝ ծանր։ Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք այս օրերին շփման գծում տիրող իրավիճակը, ինչո՞ւ է դա հնարավոր դառնում։

-Տերմինաբանությունը շատ կարևոր է։ Հաճախ մենք օգտագործում ենք՝ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է և այլն․․․ սխալ է։ Սխալ է ասել՝ ադրբեջանական, պետք է ասել՝ ռուս-ադրբեջանական գործողություններ․․․ Դա կարևոր է մեր հասարակության և իշխանությունների համար, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Ես առաջարկում եմ՝ հանել մեր բառապաշարից «Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր»։ Դա ուղղակի սպանում է մեր շանսերը աշխարհով մեկ։

Ադրբեջանի նպատակը շատ հասարակ է՝ հանել հայերին Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի նպատակն այն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվեն, ո՛չ, ուզում է հանել։ Այլ բան, որ Ադրբեջանը հստակ հասկանում է՝ կա միջազգային հանրություն, կա Հայաստան, որը, լավ-վատ, փորձում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին, կան արցախցիներ, ովքեր պինդ են, Արցախի բանակը պինդ է․․․ այս իրողությունները թույլ չեն տալիս Ադրբեջանին զտում անել կարճ ժամանակում, բայց ռազմավարական նպատակը հայերին Արցախից հանելն է։ Եվ հիմա քայլ առ քայլ անում են։ Փառուխում Ռուսաստանի լուռ համաձայնությամբ իրականացրեցին օպերացիան, հիմա՝ այստեղ, ուզում են կտրել Արցախը Հայաստանի հետ մշտական կապից։ Ուզում եմ մեր հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթում կա կետ՝ Ադրբեջանը պարտավոր է կայուն կապ ապահովել և անվտանգ։

-Այդ մասին այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել Կառավարության նիստում։ Նրա ելույթից անդրադառնանք խաղաղապահներին վերաբերող հատվածին։ Մեջբերեմ՝ «2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձ է պարունակում Փաշինյանի ելույթի այս հատվածը։

-Երեկ էլ ԱԳՆ-ն հայտարարություն արեց։ Միանշանակ միանում եմ և՛ Նիկոլ Փաշինյանի ասածին, և՛ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղերձներ են, բայց պետք է շատ արագ անենք երկրորդ քայլը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում, այսպես ասեմ, ռուս խաղաղապահների աշխատանքի որակը։ Նա կոռեկտ, բայց ասել է այդ պրոբլեմի մասին։ Բայց անընդհատ ֆիքսել այդ պրոբլեմը․․․ չի կարող այդ պրոցեսը հավերժ տևել, մենք կկորցնենք Լեռնային Ղարաբաղը, կկորցնենք Սև լիճը։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը և ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը սպառիչ տեքստեր են, բայց դու պետք է դա հասցնես աշխարհին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան