«Ես պարտվեցի Դևիսի գավաթի իմ առաջին խաղում և պարտվեցի վերջինում»․ Ռաֆայել Նադալը լքեց պրոֆեսիոնալ թենիսը

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը հեռացավ պրոֆեսիոնալ սպորտից Իսպանիայի Մալագա քաղաքում Դևիսի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո, հայտնում է The Guardian-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Իր վերջին խաղում Նադալը պարտվել է հոլանդացի թենիսիստ Բոտիկ վան դե Զանդշուլպին (6:4, 6:4): Նադալը 20 տարվա մեջ առաջին անգամ է պարտություն կրել Դևիսի գավաթի մենախաղում՝ նախկինում հաղթելով 29 խաղում անընդմեջ։

«Ինչ-որ առումով լավ է, եթե սա իմ վերջին խաղն էր։ Ես պարտվեցի Դևիսի գավաթի իմ առաջին խաղում և պարտվեցի վերջինում: Այսպիսով՝ մենք փակում ենք շրջանը»,- ​​խաղից հետո ասել է Նադալը:

Ռաֆայել Նադալի պատվին Մալագայի մարզադաշտում հանդիսավոր արարողություն է տեղի ունենցել։ Թենիսիստը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն կարիերայի ընթացքում։

«Ճշմարտությունն այն է, որ դուք երբեք չեք ցանկանում հասնել այդ կետին: Ես չեմ հոգնել թենիս խաղալուց, բայց իմ մարմինն այլևս չի ուզում խաղալ, և դուք պետք է դա ընդունեք»,- ասել է Նադալը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Դևիսի գավաթի խաղարկությունից հետո ավարտելու է կարիերան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի