Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ․ ովքեր են ընդգրկված ցուցակում

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին կմեկնի ԱՄՆ․ այս մասին Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կայքէջից։

Որոշման մեջ նշվում է, որ պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ հանդիպման ու երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով։

Պատվիրակության կազմում են՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Անդրանիկ Թևոսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ Լուսինե Ղարիբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող Մալվինա Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր Արամ Դևրիկյանը։

«Պատվիրակության անդամների գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են 2024 թվականի Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի, որն իրականացվում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին»,- նշված է որոշման մեջ։

Արփի Հակոբյան