Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
Հասարակություն
30.07.2022 | 21:12Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։