Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանքից ազատ է արձակվել
Հասարակություն
30.07.2022 | 18:31ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
Հիշեցնենք՝ կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո Հայկ Սարգսյանը կալանավորվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։