Իրանը Հայաստանում հողամաս է գնում
Հասարակություն
27.07.2022 | 23:23Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին պատկանող հողամասը ձեռք բերելու համար։ Այն գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։
ՀՀ ԱԳՆ-ի կողմից մշակված որոշման նախագծից տեղեկանում ենք, որ դեսպանությունը ցանկանում է այդտեղ դեսպանի համար նոր կեցավայր տեղակայել։