ՃՏՊ-ներ Հայաստանում․ ոստիկանությունը եռօրյա ամփոփում է ներկայացրել

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Հուլիսի 21-ին, ժամը 20.34-ին, Երևանի Վարդանանց փողոցում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլետը և «Շեվրոլե» մակնիշի մեքենան, այնուհետև «Շեվրոլեն» բախվել է կայանված «ԲՄՎ»-ին: Մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

***

Հուլիսի 21-ին, ժամը 18.15-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին, շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել 22-ամյա երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Զավարյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 07.25-ին, «Մազդա» մակնիշի մեքենան Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 11.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում մոպեդը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենաներ. վերջինիս վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «ԱՈՒԴԻ» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ»-ին, որի 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ողի կոտրվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ: Պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում 36-ամյա տղամարդու վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածք է ստացել:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդաի» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուսի» 3 ուղևորները, «Հյունդաիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: