ՀՀ-ի գաղտնիքները ՌԴ-ն տալու է Ադրբեջանին՝ Բաքվում Նարիշկինի ստորագրած համաձայնագրով․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը պնդում է, որ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը խորացնող քայլի է գնացել ՌԴ արտաքին հեռախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ Բաքվում իր պաշտոնակցի հետ ստորագրելով հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Մասնավորապես, ըստ ընդդիմադիր գործչի՝ ՌԴ-ն կարող է ՀՀ-ին առնչվող գաղտնիքները փոխանցել Ադրբեջանին։ Խնդիրն առավել է սրվում, հատկապես, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն այսօր հսկում է Հայաստան ելումուտը՝ թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ սահմանակետերը, թե՛ Զվարթնոց օդանավակայանում ունի վերահսկողություն սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) համակարգի վրա, որով արձանագրվում է ՀՀ եկող-գնացողների ով լինելը, թվաքանակը և այլն։ Քաղաքական գործիչը բարձրացնում է նաև Հայաստանի սահմանների պաշտպանության հարցը, գտնում է, որ ՀՀ-ն պետք է ձգտի այդ խնդիրը Ռուսաստանի ձեռքից վերցնել և հայկական սահմանապահ ծառայության միջոցով իրականացնել պաշտպանություն։ Հայաստանի անկախության և ինքնիշխանության աստիճանական զիջման մեջ Անահիտ Ադմայանը տեսնում է Հայաստանի բոլոր իշխանությունների մեղքը, որոնք ապավինել են բացառապես Ռուսաստանին, և մերժել Արևմուտքի առաջարկները՝ էներգետիկ, տնտեսական, անվտանգային հարցերում գործակցելու։ Մեծագույն սխալ է համարում 2013-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը, երբ նա հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման բանակցված համաձայնագրի կնքումից և ՀՀ-ն մտցրեց ՌԴ-ի ղեկավարած Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ։ Ըստ Ադամյանի, 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի կատարում անվտանգության երաշխավորի իր պարտականությունները, անգամ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցելու դեպքում։

–Տիկի՛ն Ադամյան, Հայաստանում ոգևորություն է բարձրացել Էրդողանին և Պուտինին ուղղված Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձից։ Նա երկու նախագահին էլ ասել էր, որ Իրանը կընդդիմանա «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»։ Ոչ ոք չգնաց այդ գնահատականի հետևից՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է Հայաստանը հայտնվել այն վիճակում, որ մեր հարավային սահմանի պաշտպանությունը Իրանի վրա է, նաև՝ արևմտյան դեսպաններն են ցուցադրաբար այցելում պարբերաբար՝ Սյունիքի անձեռնմխելիության ուղերձ տալիս։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

-Բնավ չեմ կիսում այն «հորթային հրճվանքը», որ կա Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության վերաբերյալ, որովհետև ՀՀ-ի քաղաքական դաշտում սովորաբար ընդունված երևույթ է՝ արտաբերել ասվածի այն հատվածը, որ ձեռնտու է իրենց կոնկրետ, և մոռացության են մատնում այն հատվածը, որ իրենց ձեռնտու չէ։ Այնտեղ ասվել էր նաև, որ․․․ Իրանի հոգևոր առաջնորդը խորապես շնորհավորել էր Ադրբեջանին՝ իր տարածքային ամբոջղականության վերականգնման համար։

-Մասնավորապես, Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել, որ «Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»:

-Այո, ինչո՞ւ մենք այդ հատվածը նկատի չենք ունենում։ Ես կարծում եմ, որ Իրանը, նշելով, որ հազարամյակի պատմություն ունեցող ճանապարհ ունեն Հայաստանի հետ, պաշտպանություն է ոչ թե ՀՀ-ի շահերը, այլ՝ պաշտպանում է հենց իր շահերը, որովհետև դա աշխարհից կտրվելու շատ լուրջ, ռեալ վտանգ է։ Մենք նաև այդ հանդիպման առիթով խորը մոռացության հայտնեցինք այն փաստը, որ ՌԴ-ի նախագահը, այսինքն՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահը, թույլ տվեք դա կրկին հիշեցնել, ու թույլ տվեք կասկածի տակ դնել այդ փաստը, գնում է Իրան և առաջարկում է Իրանի նախագահին կառուցել Սանկտ-Պետերբուրգ-Թեհրան ճանապարհ, և ասում է, որ ինքը արդեն պայմանավորվել է Ադրբեջանի հետ և այլն, մնում է կազմակերպել միայն այդ 146 կիլոմետրը՝ Ռեշդ-Աստարա երկաթուղագիծն ընդամենը կառուցել։ Օրինակ՝ ինչո՞ւ Ռուսաստանը իր հյուսիս-հարավ պատկերացումներն օգտագործում է Ադրբեջանի, և ոչ՝ իր ռազմավարական դաշնակից Հայաստանի օգտին։

-Իսկ ո՞վ ասաց, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Կա այս տարվա փետրվարի 22-ին Պուտին-Ալիև համատեղ ստորագրված ռազմական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։

-Այո, և ես կարող եմ այդ ամենին հավելել մեկ ուրիշ փաստ՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցից մեկ-երկու օր անց վազելով Հայաստան եկավ Նարիշկինը։ Ի՞նչ արեց հետո, երբ գնաց Ադրբեջան։

-Հիշեցնեմ ստորագրված փաստաթուղթը․ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ ստորագրեց հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին հիմնարար փաստաթուղթ է։ Այն ուղղված է ՌԴ-ի և Ադրբեջանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության աջակցմանը, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին։

-Եթե մեղմ ասենք, Ռուսաստանը Հայաստանի գաղտնիքները պատրաստվում է տալ Ադրբեջանին։ Դա դաշի՞նք է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան