«Ջերմաստիճանային ապոկալիպսիս». Բրիտանիան սպասում է պատմության մեջ ամենաշոգ օրվան

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Արևմտյան Եվրոպայում սպասվում ավելի բարձր ջերմաստիճան, քան նախօրեին էր։ Օդերևութաբաններն իրավիճակն անվանում են «ջերմաստիճանային ապոկալիպսիս»։ Տաք օդային հոսանքները շարժվում են դեպի եվրոպական մայրցամաքի հյուսիս։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նախազգուշացումներ են արել հանրությանը հստակ խորհուրդներով, գրում է BBC-ն:

Երեքշաբթի օրը Միացյալ Թագավորության պատմության մեջ ամենաշոգ օրն է լինելու: Օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի։ Շոգը հատկապես ուժեղ կզգան Անգլիայի հարավ-արևելյան շրջաններում։

Լոնդոնի օդանավակայաններից մեկում՝ Լյուտոնում, թռիչքուղու մի մասը գրեթե հալվել է, թռիչքների չվացուցակը խախտվել է։ Բարձր ջերմաստիճանից տուժել են նաև երկրի հարավում գտնվող երկաթուղային գծերի մեծ հատվածները։

Ֆրանսիայում անտառային հրդեհների գոտիներից 30 հազար մարդ է տարհանվել։  Նանտի շրջանի կենդանաբանական այգուց շուրջ հազար կենդանի է տեղափոխվել։

Ժիրոնդի դեպարտամենտում հրդեհը ոչնչացվել է մոտ 17 հազար հեկտար անտառ։
Իսպանիայի հյուսիսում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Երկրում խափանվել է երկաթուղին. որոշ տեղերում հրդեհները հասել են մինչև երկաթուղային գծերը։ Անտառային հրդեհներ են նաև Իսպանիայում։

Օրերս Պորտուգալիայում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +47°С։Երկիրը հայտարարել է հրդեհի սպառնալիքի ամենաբարձր մակարդակի մասին։ Պորտուգալիայի իշխանությունները վախենում են 2017 թվականի սցենարի կրկնությունից, երբ միայն անտառային հրդեհների հետևանքով զոհվեց 66 մարդ:

Ընդհանուր առմամբ, Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին շաբաթների շոգից մահացել է մոտ հազար մարդ։
Շաբաթվա երկրորդ կեսին ռեկորդային ջերմաստիճան է սպասվում նաև Գերմանիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում։ Օդերևութաբանները նշում են, որ արդյունաբերական դարաշրջանի սկզբից մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,1 °C-ով։ Անոմալ շոգն ավելի ու ավելի հաճախակի է դառնում և ավելի տևական։

Տաթև Ֆռանգյան