Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Էրդողանը. զանգի դրական կողմերի ու վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:17
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:15
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից վեց ամիս անց երեկ առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը։ Նիկոլ Փաշինյանի ու  Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմերը գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել՝ իրենց հասարակություններին չտեղեկացնելով՝ հեռախոսազանգի նախաձեռնողը Երևանն է եղել, թե Անկարան։  Փաշինյանն ու Էրդողանն առաջին ուղիղ շփման ընթացքում միմյանց շնորհավորել են Քուրբան Բայրամի և Քրիստոսի պայծառակերպության տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ շեշտելով, որ այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Փաշինյանն ու Էրդողանն այս առնչությամբ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Էրդողանը հույս են հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կիրականացնեն Երևանն ու Անկարան։ Հիշեցնենք՝ հուլիսի մեկին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում այս գործընթացների շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանակգնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սըրդար Քըլըչը։ Թե երբ սահմանները կբացվեն կամ բեռնափոխադրումները կիրականացվեն, ո՛չ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցին, ո՛չ էլ բանագնացների հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում հստակեցված չեն։

Քաղաքագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է համարում, այնինչ թուրքագետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով նախորդ տարի պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Մեքոնյանի խոսքով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի շուրջ հիացական գնահատականները լիովին անտեղի են։ Թուրքագետը սա դիվանագիտական առաջընթաց չի համարում։  

Փաշինյան-Էրդողան առաջիկա շփումների ձևաչափերի մասին Երևանն ու Անկարան առայժմ ոչինչ չեն հայտնում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նրանք անդրադարձ չեն կատարել Արցախյան հիմնախնդրին ու Թուրքիայի  անթաքույց աջակցությանն Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը իսրայելական լրատվամիջոցին տված հարցազրույցում հասցեական մեղադրում էր Թուրքիայի իշխանություններին՝ զինյալ վարձկաններին ղարաբաղյան պատերազմում ներգրավելու համար։ Նիկոլ Փաշինյանը նույն հարցազրույցում շեշտել էր, որ թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշում է՝ այս սպառնալիքները այժմ էլ կան, որի չեզոքացման փորձն, ըստ Փաշինյանի թիմակցի, խաղաղության օրակարգն առաջ մղելն է։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։