Լավ ենք արել. ամեն ցանկացողին չենք թողել, որ այս միջոցառումն իրականացնի. մեծ պրոեկտ է. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

340 միլիոն դրամի դիմաց «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը իրականացնելու է Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումը, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները, և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքների կազմակերպումը, իսկ 209․706․000 մլն դրամի դիմաց  «Սինեմարտ» ընկերությունն իրականացնում է ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ։ Factor TV-ն սա պարզել է պայմանագրերի ուսումնասիրությամբ։ Ինչո՞ւ է  վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միայն այս երկու ընկերությունների հետ խոշոր պայմանագրեր կնքում։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի վստահեցմամբ՝ տեսել են այդ ընկերությունների պրոֆեսիոնալ ու բարեխիղճ աշխատանքը։

«Ո՞ր հարցն է խնդրահարույց, որ ամեն ցանկացողի չենք թողել այս միջոցառումն իրականացնե՞լ․ լա’վ ենք արել, որովհետև չի կարելի Երևանի ամանորյա մեծ միջոցառումը վստահել ամեն ցանկացողին։ Վա՞տ է զարդարվում քաղաքը, ժողովուրդը գո՞հ է, թե՞ դժգոհ»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։