ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որ կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները․ Կարեն Անդրեասյան

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ:

ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, Ալբանիայի արդարադատության փոխնախարար Ադեա Պիրդենիի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և այլ տեղացի ու միջազգային բարձրաստիճան անձանց մասնակցությամբ միջոցառմանը Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հակակառուպցիոն ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները:

Նախարար Անդրեասյանը, որպես արդեն իսկ գրանցած շոշափելի արդյունք՝ կարևորել է Արդարադատության նախարարության աջակցության և նախաձեռնողականության արդյունքում ձևավորված Հակակոռուպցիոն դատարանները, Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազությունում ձևավորված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունները:

Անդրեասյանը՝ կարևորելով GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում, նշել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները և հույս է հայտնել, որ մոտ ապագայում չեն լինի այնպիսիք, որոնք դեռ կատարված չեն:

ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու անխոչընդոտ իրականացման համար և այդ համատեքստում կարևորել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման ու ընդունման գործընթացը:

Համաժողովի ընթացքում ընդգծվել է նաև պետական պաշտոնյաների ուղղորդման, վերապատրաստման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում բարեվարքության խթանման կարևորությունը: