Նախադեպային որոշում․ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է 7 քաղաքապետարանների իրենց կայքում հրապարակել օրենքով սահմանված տեղեկությունները

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Վերաքննիչ դատարանն ամբողությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը՝ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների) պարտավորեցնելով իրենց ինտերնետային պաշտոնական կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։ Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

«Թիվ ՎԴ/10811/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը բեկանել և փոփոխել․ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտականությունները չկատարելու ձևով դրսևորված Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների անգործության ոչ իրավաչափ լինելու հիմքով պարտավորեցնել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններին ինտերնետային կայքերում հրապարակելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 13 խումբ տեղեկությունները»,- նշված է որոշման մեջ: Նշենք, որ խոսքը հետևյալ տեղեկությունների մասին է․

1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները.
2) բյուջեն.
3) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.
4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները. 5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.
6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
7) հասարակական միջոցառումների ծրագրերը.
8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.
9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).
10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.
11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը.
12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
13) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:

Ըստ Դոյդոյանի՝ սա առաջին դատական նախադեպն է Հայաստանում, որը վերաբերում է պրոակտիվ հրապարակայնությանը և հանրային իշխանության մարմնին դատական ակտի հիման վրա պարտավորեցվում է կատարել պրոակտիվ թափանցիկություն ապահովելու՝ օրենքով սահմաված պարտականությունը։

Նշենք, որ գործի քննությունը տևել է 5 տարի։