Կատարն ու Եգիպտոսը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկում են 5-7 տարով հրադադար կնքել․ BBC

Լուրեր

10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
Բոլորը

Կատարցի և եգիպտացի միջնորդները Գազայում պատերազմը դադարեցնելու նոր բանաձև են առաջարկել։ Այս մասին BBC-ին հայտնել է Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ այն նախատեսում է 5-ից 7 տարի տևողությամբ հրադադար, բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց, պատերազմի պաշտոնական ավարտ և Իսրայելի լիակատար դուրսբերում Գազայից։

Վերջին հրադադարը խախտվել է մեկ ամիս առաջ, երբ Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը, որի ձախողման համար երկու կողմերը միմյանց են մեղադրում։ Իսրայելը չի ​​մեկնաբանել միջնորդների ծրագիրը։

Միևնույն ժամանակ, երկուշաբթի երեկոյից ի վեր Գազայի հատվածում իսրայելական մի շարք ավիահարվածների հետևանքով զոհվել է 22 պաղեստինցի, BBC-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարության պաշտոնյան։ Նա ասել է, որ մարդիկ սպանվել են Խան Յունիսում, Ջաբալիայում, Բեյթ Լահիայում և Գազա քաղաքում։ Եվ 45 մարդ վիրավորվել է։

Տեղի բնակիչներն օդային հարվածները բնութագրել են որպես «չափազանց ինտենսիվ»։ Ականատեսների խոսքով՝ հարձակումների հետևանքով ոչնչացվել են տասնյակ բուլդոզերներ և ծանր տեխնիկա՝ սարքավորումներ, որոնք ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող մունիցիպալիտետներն օգտագործում են ճանապարհները վերաբացելու, ավերակները մաքրելու և փլատակների տակ մնացած զոհերին փրկելու համար։

Տանկեր են նկատվել նաև Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի հարավային հատվածում։

Քանի որ Իսրայելը շարունակում է հարձակումը, Կահիրեն բանակցություններ կանցկացնի ՀԱՄԱՍ-ի հետ, որոնք ամենաբարձր մակարդակով կներկայացնեն նրա քաղաքական խորհրդի ղեկավար Մոհամմեդ Դարվիշը և գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյան։

Այս հանդիպումը տեղի է ունենում մի քանի օր անց այն բանից հետո, երբ շարժումը մերժել էր Իսրայելի վերջին առաջարկը, որը ներառում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման պահանջ՝ վեցշաբաթյա զինադադարի դիմաց։ Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ չի դադարեցնի պատերազմը՝ մինչև ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը և բոլոր պատանդների վերադարձը։ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր, որ Իսրայելը պարտավորվի դադարեցնել պատերազմը մինչև պատանդների ազատ արձակումը։

Բանակցություններին ծանոթ պաղեստինցի պաշտոնյան BBC-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը  հայտարարել է Գազայի կառավարումը «ազգային և տարածաշրջանային մակարդակով» համաձայնեցված ցանկացած պաղեստինյան կազմավորմանը հանձնելու պատրաստակամության մասին։ Նա ասել էր, որ դա կարող է լինել Արևմտյան ափին գտնվող Պաղեստինի ինքնավարությունը  կամ նորաստեղծ վարչական մարմին։

Նեթանյահուն բացառել է Պաղեստինի ինքնավարության ցանկացած դերակատարում Գազայի ապագա կառավարման գործում, որը 2007 թվականից ի վեր կառավարվում է ՀԱՄԱՍ-ի կողմից։

Թեև դեռ վաղ է գնահատել հաջողության հավանականությունը, աղբյուրը ներկայիս միջնորդական ջանքերը որակել է լուրջ՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը ցուցաբերել է «աննախադեպ ճկունություն»։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի վրա հարձակվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ սպանելով մոտ 1200 մարդու, հիմնականում՝ քաղաքացիական անձանց, նաև 251-ին որպես պատանդ տարել Գազա։

Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել, որի հետևանքով զոհվել է 51,240 պաղեստինցի, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։ Այս տվյալները հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի Առողջապահության նախարարությունը։

Կահիրեում Պաղեստինի դեսպանատունն իր աշխատակիցներին, որոնք համակարգել են Գազայից եգիպտական ​​հիվանդանոցներ բժշկական տարհանումները և նպաստել մարդասիրական օգնության մատակարարմանը, հրահանգել է ընտանիքների հետ տեղափոխվել եգիպտական ​​Արիշ քաղաք, որը գտնվում է Գազայի հետ սահմանի մոտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի