Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ամենացածր՝ 42% մակարդակի

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ամենացածր մակարդակի։ Ամերիկացիները զգուշավորության նշաններ են ցուցաբերում նրա իշխանությունն ընդլայնելու ջանքերի նկատմամբ։ Այս մասին է վկայում Reuters-ի պատվերով ապրիլի 16-ից 21-ը Ipsos-ի կողմից անցկացված հարցումը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների շուրջ 42%-ը հավանություն է տվել Թրամփի գործունեությանը՝ որպես նախագահի, ինչը պակաս է երեք շաբաթ առաջ Reuters/Ipsos-ի կողմից անցկացված հարցման 43%-ի և հունվարի 20-ի երդմնակալությունից անմիջապես հետո գրանցված 47%-ի համեմատ։

Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփի պաշտոնավարման սկիզբն ապշեցրել է նրա քաղաքական հակառակորդներին, քանի որ նա ստորագրել է տասնյակ գործադիր հրամանագրեր, որոնք ընդլայնում են իր ազդեցությունը ինչպես պետական ​​գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր հաստատությունների վրա, ինչպիսիք են համալսարանները և իրավաբանական ընկերությունները։

Թեև Թրամփի վարկանիշը մնում է ավելի բարձր, քան նրա դեմոկրատ նախորդի նախագահության մեծ մասի ընթացքում, Reuters/Ipsos-ի հարցումը ցույց է տալիս, որ շատ ամերիկացիներ դժգոհ են նրա կողմից չափազանց լիբերալ համարվող համալսարաններին պատժելու և ինքն իրեն Վաշինգտոնի խոշոր թատերական և մշակութային հաստատության՝ Քենեդիի կենտրոնի խորհրդի նախագահ նշանակելու քայլերից։

Հարցված 4306 անձանց շուրջ 83%-ը նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է ենթարկվի դաշնային դատարանի որոշումներին, նույնիսկ եթե չի ցանկանում դա անել։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարող են մեղադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ դաշնային դատավորի կողմից խախտելու որոշումը, որը դադարեցնում էր ենթադրյալ վենեսուելացի հանցավոր խմբավորման անդամների արտաքսումը, ովքեր հնարավորություն չեն ունեցել բողոքարկել իրենց արտաքսումը։

57%-ը, այդ թվում՝ հանրապետականների մեկ երրորդը, համաձայն չէ այն պնդման հետ, որ «ԱՄՆ նախագահի համար ընդունելի է համալսարանների ֆինանսավորումը դադարեցնելը, եթե նախագահը համաձայն չէ համալսարանի կառավարման ձևի հետ»։ Թրամփը, որը պնդում է, որ համալսարանները չեն կարողանում պայքարել հակասեմականության դեմ համալսարանական տարածքում, սառեցրել է ԱՄՆ համալսարանների համար նախատեսված դաշնային գումարների հսկայական բաժիններ, այդ թվում՝ միայն Հարվարդի համալսարանի համար նախատեսված ավելի քան 2 միլիարդ դոլարը։

66%-ն էլ նշել է, որ չի կարծում, թե նախագահը պետք է վերահսկի առաջատար մշակութային հաստատությունները, ինչպիսիք են ազգային թանգարաններն ու թատրոնները:

Մի շարք հարցերի շուրջ՝ սկսած գնաճից և ներգաղթից մինչև հարկեր և օրենքի գերակայություն, ըստ Reuters/Ipsos-ի հարցման, Թրամփի գործունեությանը հավանություն չտվող ամերիկացիները զգալիորեն գերազանցում են բոլոր հարցերում նրա գործողություններին հավանություն տվողներին։ Ներգաղթի հարցում, որը նրա ամենաուժեղ աջակցության ոլորտն է, հարցվածների 45%-ը հավանություն է տվել Թրամփի գործունեությանը, 46%-ը բացասական բացասական դիրքորոշում է հայտնել։

Հարցվածների մոտ 59%-ը, այդ թվում՝ հանրապետականների մեկ երրորդը, նշել է, որ Ամերիկան ​​կորցնում է հեղինակությունը համաշխարհային ասպարեզում։

Հարցվածների երեք քառորդը նշել է, որ Թրամփը չպետք է առաջադրվի երրորդ ժամկետով։ Մասնավորապես, ​​հարցված հանրապետականների մեծամասնությունը՝ 53%-ը, նշել է, որ Թրամփը չպետք է առաջադրվի երրորդ ժամկետով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի