Աննախադեպ վեճ՝ ԲԴԽ-ում․ Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցը՝ դատական համակարգի ախտորոշիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դատական համակարգը, ըստ Կովկասյան բարոմետրի հարցման, Հայաստանում վստահելի կառույցների մեջ զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը։ Դատական համակարգին չի վստահել հարցվածների 72%-ը, վստահում է 18․6%-ը։

Հերթական աղմկոտ պատմությունն է հասունանում դատական համակարգում, որը գուցե ավելի իջեցնի առանց այդ էլ ցածր վարկանիշը։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը ևս մեկ անգամ առիթ է՝ ախտորոշելու դատական համակարգի վիճակը։ Ըստ Վարդազարյանի, Ջհանգիրյանն իրեն համոզել է հրաժարական տալ: Ի դեպ, ԲԴԽ-ն այսօր դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Ինքը՝ Ջհանգիրյանը, դեռևս չի հայտարարել իր հրաժարականի մասին։

Դատարանները շրջափակելու օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատական համակարգում վեթինգ անցկացնելու մասին։ Փոխվեցին նախարարներ, սակայն վեթինգի պրոցեսն այդպես էլ չսկսվեց։

Ի՞նչ կարգավիճակում է դատական համակարգը և ինչո՞ւ հասարակությունը չի տեսնում էական բարեփոխումներ։ Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցում են Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, իրավաբան Արտաշես Խալաթյանը։

Այս քննարկմանն իր մասնակցությունը հաստատել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը, սակայն նա նկարահանումից կարճ ժամանակ առաջ չեղարկել է իր մասնակցությունը։