Վնասով աշխատող ընկերությունների համար պղնձանյութի արտահանման տուրքը դուրս կգա․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
Բոլորը

Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է մետաղական հանքերի կողմից վճարվող ռոյալթիի համակարգի փոփոխության նախագիծը, այն ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ մանրամասնելով նախատեսվող փոփոխությունները։

Թունյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ընկերություններն աշխատում են հետևյալ կերպ՝ վճարում են շահութահարկ ու նաև ռոյալթի, որն իրենց շրջանառությունից կախված որոշակի տոկոս է և շահույթից կախված որոշակի գումար։ Ռոյալթիի իմաստը հետևյալն է՝ քանի որ ընդերքը պատկանում է ժողովրդին, անկախ նրանից մասնավոր ընկերությունները շահույթով կաշխատեն, թե վնասով, որոշակի գումար պետք է վճարեն։

«Նախորդ տարվանից պղնձի գների աճին համահունչ, երբ կար կանխավարկած, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավական բարձր շահույթներ են ունենում, այդ շահույթն արդարացի բաշխելու համար ներդրվեց արտահանման տուրքը։ Սակայն այդ տուրքի ներդրումը որոշակի խնդիրներ էր պարունակում։ Դա նախ նշանակում էր, որ հաշվի չի առնվում՝ ընկերությունը շահույթով է աշխատում, թե վնասով, և հիմնականում վնասաբերությամբ աշխատող ընկերությունների համար լուրջ խնդիրներ էր ստեղծել։

Երկրորդը՝ հաշվի չէր առնում տարբեր հանքերի մեջ պղնձի կամ այլ մետաղների պարունակությունը։ Արտահանման տուրքի մասին օրենքն ընդունելու ժամանակ մենք հայտարարել ենք, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու և մենք դա կփոխարինենք ռոյալթիի նոր համակարգով։

Հիմա առաջարկվում է հետևյալ տարբերակը. մենք արտահանման տուրքը հանում ենք, ընդհանրապես տուրքերը որպես հարկատեսակ օգտագործելու պրակտիկայից պետք է կամաց-կամաց հրաժարվել։ Փոխարենն ունենում ենք հետևյալ պատկերը՝ ընկերությունները վճարում են շահութահարկ, ինչպես նախկինում, վճարում են ռոյալթի, ինչպես նախկինում, սակայն սահմանվում է որոշակի շեմ, որը պայմանական կարող ենք անվանել գերշահութաբերության շեմ՝ 10 տոկոս։ Եթե ընկերությունն այդ 10 տոկոսից բարձր շահութաբերությամբ է աշխատում, ավելցուկ մասի համար լրացուցիչ 15 տոկոս պետք է վճարի»,- նշեց Թունյանը։

Պատգամավորի խոսքով՝ ընկերությունները, որոնք աշխատում են վնասով, իրենց համար ոչինչ չի փոխվի, արտահանման տուրքը դուրս կգա։ Եթե գները պահպանվեն բարձր մակարդակի վրա, ընկերություններն աշխատեն շահութաբերության որոշակի մակարդակից վերև, կվճարեն ավելի շատ, քան նախկինում էին վճարում, բայց ավելի քիչ, քան արտահանման տուրքի դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում: