Բաքվում կրկին հայտարարում են՝ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները պետք է հիմնվեն «միայն Բաքվի 5 առաջարկների վրա»

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Բաքվից կրկին հայտարարում են, որ Հայաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի մասին բանակցությունները պետք է վարվեն բացարձակապես ադրբեջանական 5 սկզբունքների հիման վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Բրյուսելյան հանդիպումից հետո և այս հանդիպմանը նախորդած գործընթացների արդյունքում կա վստահություն, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրի գործընթացին, ինչպես նաև դելիմիտացիային։ Բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա մեր կողմից Հայաստանին առաջարկված 5 կետերի հիման վրա»,- ասել է Խալաֆովը։

Հավելենք, որ օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե հայկական կողմն իր 6 կետանոց առաջարկն է ներկայացրել, բավական անհանգստությամբ է ընդունվել Բաքվում։

«Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել և բանակցություններ սկսել, ըմբռնում կա: Այդ ըմբռնումը կա ադրբեջանական կողմում, այդ ըմբռնումը կա մնացած մեր բոլոր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն՝ «5+6» կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, և մենք տեսել ենք փոխըմբռնում»,- ասել էր Գրիգորյանը:

Ադրբեջանի իշխանությունների խոսափող լրատվամիջոցները Գրիգորյանի խոսքերից հետո սկսեցին սեփական հանրությանը հանգստացնել, որ, իբր, Բաքուն հայկական առաջարկները չի քննարկում ու դժգոհություն հայտնել, որ ՀՀ ԱԽ քարտուղարը բացահայտել է Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասները։

Ի դեպ, ադրբեջանցի լրագրողներն այսօր հնարավորություն են ունեցել Հաջիևին անձամբ հարցնելու հայկական առաջարկների մասին, սակայն, ըստ մամուլում առկա հրապարակումների, նման հարց նրան չի ուղղվել։

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆովը խոսել է նաև անկալվների մասին ու հաստատել ՀՀ-ի կողմից ավելի վաղ արված հայտարարությունները, որ հիմա նման հարց չի քննարկվում՝ նշելով, որ դա դիտարկվելու է դելիմիտացիայի գործընթացում։

«Այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը դելիմիտացիայի գործընթաց է պահանջում, դրա համար էլ դիտարկվելու է այդ շրջանակներում։ Այդ հարցերը լուծվելու են քննարկումների արդյունքում»,- ասել է Խալաֆովը՝ չխոսելով, սակայն, Ադրբեջանում գտնվող հայկական տարածքներից։

Էմմա Չոբանյան