Ինտիմ տեսագրությունների հրապարակման սպառնալիք․ ինչպես են խարդախները դրամ շորթում համացանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
Բոլորը

1500 դոլար՝ անձնական տվյալները և պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտելու տեսագրությունները չհրապարակելու համար․ վերջին շրջանում սոցցանցերի օգտատերերից շատերն են այսպիսի բովանդակությամբ նամակներ ստանում։

Կարինե Աղաջանյանից պահանջել էին գումարը փոխանցել բիթքոինի էլեկտրոնային դրամապանակին և չդիմել ոստիկանություն, հակառակ դեպքում՝ սպառնալով հրապարակել ձեռքի տակ հայտնված տեսանյութերը։

Իսկ տեխնիկիական գիտելիքներ չունեցողները հեշտությամբ կուլ են տալիս խայծն ու վճարում պահանջված գումարը, իսկ այդպիսիք քիչ չեն։ Ավելին, խարդախության այս տեսակն օր-օրի զարգանում է և նոր դրսևորումներ ստանում։

Խղճի խայթ առաջացնելով՝ խարդախները հաճախ կարողանում են հասնել արդյունքի։ Լավ մշակված սցենար, որը, սակայն, աշխատում է միայն օգտատիրոջ անուշադրության դեպքում։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցնում է՝ վտանգավոր է նաև վճարային քարտի 12 նիշանոց թվերի տրամադրումը անծանոթ անձանց։

Խաբեբաները հիմնականում մինչև 30․000 դրամ են փորձում շորթել։ Բանն այն է, որ փոքր գումարն ավելի քիչ կասկածներ է հարուցում, բացի այդ՝ այդ չափով շորթումը նաև քրեական պատասխանատվություն չի ենթադրում։

Հայաստանում խարդախության տարածված ձև է նաև list.am պորտալում կամ «Հայփոստ»-ի անունից հանդես գալով շորթումը։ Տուժածների գտնելու համար Ֆեյսբուքում արած մեր գրառմանն արձագանքած օգտատերերը տրամադրեցին նաև խաբեության փաստը հաստատող լուսանկարներ։

Նման դեպքերում միայն վարչական պատասխանատվություն է կիրառվում մանր հափշտակության համար, բացահայտման դեպքերն էլ մեծ չեն, ուստի միակ տարբերակը տեղեկացված և ուշադիր լինելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան