Անջեյ Կասպրշիկը ԼՂ հակամարտության հարցով հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարությունում

Լուրեր

15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նախօրեին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարությունում։ Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան»-ը։

Հայտնի է, որ Կասպրշիկը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ։ Լրատվամիջոցը նշում է, որ այլ հանդիպումների ու դրանց բովանդակության մասին չի հաղորդվում։

Հավելենք, որ վերջին շրջանում ամերիկացի և եվրոպացի դիվանագետները մեծ ակտիվություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Բացի այդ, օրերս Վաշինգտոնում Արցախյան հիմնախնդիրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ի դեպ, նախօրեի ճեպազրույցում ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսին հարց է ուղղվել նաև Կասպրշիկի հանդիպումների վերաբերյալ։

«ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպրշիկն այս առավոտյան Պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք քննարկե՞լ են Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս կետում։ Գիտեմ, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր, և հավանաբար, եթե չեն սխալվում, այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ եղել են եվրոպացիների հետ այլ հանդիպումներ»,-հարցրել են Փրայսին։

Ի պատասխան՝ Պետքարտուղարության խոսնակը նշել է․ «Ես չգիտեմ՝ արդյո՞ք նրանք համաձայնել են լրացուցիչ հանդիպման շուրջ կամ քննարկել դա, բայց մենք կտեղեկացնենք, եթե ավելի շատ մանրամասներ ունենանք հայտնելու այդ հանդիպումից»։

 

Էմմա Չոբանյան