Փաշինյանը հեռացե՞լ է ժողովրդից. Քաղաքացու մոռացված օրվա արժեքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնելուց և իշխանափոխությունից հետո ապրիլի վերջին շաբաթ օրը պետական մակարդակով հռչակվեց Քաղաքացու օր։ Այն առաջին անգամ նշվեց բավականին մեծ շուքով։

2019-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մասնակցում Քաղաքացու օրվա տոնակատարություններին, շնորհավորում անցորդներին ու նրանց հետ Երևանի կենտրոնում խորոված անում: Քաղաքացու օրը նշելու՝ հեղափոխական իշխանության հիմնավորումն այն էր, որ քաղաքացին իր պայքարով հաղթել է ժողովրդի քվեն տարիներ շարունակ կեղծող, հեռախոսային արդարադատություն հաստատած, կոռուպցիոն ճանապարհներով հարստացած իշխանություններին:

Երեք տարի անց քաղաքացիներից ոմանք այնքան էլ արդիական չեն համարում Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները՝ մատնացույց անելով իրենց ոտնահարվող իրավունքներն ու լսելի չդարձած ձայնը: Երևանի փողոցներում, սակայն, իրենց երկրի տերը համարող քաղաքացիներ էլ կան: Քաղաքացիները հատկապես մատնանշում են Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդից հեռանալու փաստը:

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ քաղաքական գործիչների կողմից ժողովրդահաճո ելույթներ են հնչում, ինչն իշխանությունը ստանձնելուց որոշ ժամանակ անց մոռացվում է:

Հեղափոխությունից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում անձամբ էր հանդիպում կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ և այսպես պատասխանում արձանագրմանը, թե քաղաքացիները ցանկանում էին ներխուժել կառավարական շենք․ «Իրենց դուռն է, կուզեն՝ կջարդեն, իրենց կառավարության շենքն է, ուզում են՝ կմտնեն»։

Իսկ ահա թավշյա հեղափոխությունից մի քանի տարի անց կառավարական շենքերից հեռու կարմիր բերետավորները բռնի ուժով և հարվածներ հասցնելով քաղաքացիների են բերման ենթարկում: Նրանք ընդամենը պայքարում են, որ իրենց բակի կանաչ տարածքը շինհրապարակի չվերածվի:

Քաղաքացուն հարգելը պետական մտածողության հարց է՝ նշում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Քաղաքացու օր հռչակած իշխանությունից ակնկալվում էր հաշվետվություն ժողովրդին: Սակայն այս տարիների ընթացքում ականատես ենք եղել, որ կարևոր որոշումները հաճախ կայացվում են գաղտնի կամ չզեկուցվող նախագծերով, ինչպես, օրինակ, պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը: Գարեգին Միսկարյանը նկատում է՝ հեղափոխական իշխանությունները կամաց-կամաց հեռանում են ժողովրդից:

Իշխանության ներկայացուցիչների մոտեցումների ֆոնին ընդդիմադիր գործիչներն էլ հաճախ աչքի են ընկնում, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունքով քաղաքացիների ու նրանց իրավունքների հանդեպ։ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը օրինակ, անցած տարի քաղաքացիներին «բոմժ» էր անվանել:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ քաղաքացուն հարգելը յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտավորությունն է: Արվեստագետը նկատում է՝ ոչ թե օրացույցում պետք է տոներ ավելացնել, այլ քաղաքացուն հարգելը մտածելակերպ դարձնել:

Քաղաքացու դերն ու նշանակությունը կարևորող Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդից հեռանալը, ի թիվս այլ քայլերի, դրսևորվում է նաև այն փաստով, որ վարչապետն այլևս չի շփվում քաղաքացիների հետ: Նա ֆեյսբուքյան լայվի միջոցով քաղաքացիների հետ այլևս չի զրուցում, պատահական նրանց բնակարաններ չի զանգահարում, նրանց չի այցելում, ինչպես անում էր իշխանության առաջին տարիներին, այն դեպքում, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ քաղաքացու նկատմամբ առավելագույն հաշվետվողականության կարգախոսներով։

Ի դեպ, Հայաստանում քաղաքացու տոնը պաշտոնապես նշվել է միայն մեկ անգամ՝ 2019-ին, իսկ դրանից հետո բարձր մակարդակով անգամ շնորհավորական ուղերձներ չեն եղել, ինչը 2020 և 2021 թվականներին արձանագրել էր Factor TV-ն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան