Ուզում եմ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով հայտարարել՝ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին երկու օրերին Հայաստանի քաղաքացիներին հաջողվեց երկրում վերջնականորեն բեկել ներքաղաքակյան իրավիճակը. Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ պայքարող ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը,  դեպի Գյումրի, Իջևան, Վանաձոր մեր ավտոերթերի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակը անշրջելիորեն անշրջելի է:

Ճանապարհներին մենք ստիպված էինք մի քանի անգամ դադար  առնել, որովհետև ճամփեզրերին գյուղերի և քաղաքացիների բնակիչները հարյուրհազարներով փակել էին ճանապարհը՝ տոնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաղթանակը: Այն հաղթանակը, որ ձեզնից յուրաքանչյուրը սեփական ձեռքերով է կերտել: Այս հաղթանակի արդյունքները անշրջելիորեն ճանաչվելու են: Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարել են, որ մայիսի 1-ին տեղի ունենալիք ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ Հանրապետական խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ ՀՀԿ-ի մեծ մասը կքվեարկի ժողովրդի առաջադրած թեկնածուի օգտին:

«Մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաև դե յուրե: Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, ապա հանրահավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց «Իմ քայլը» նախաձեռնության ողջ քայլարշավի ընթացքում իրենց ուղեկցած շան՝ «Չալոյի» վրա. «Ժողովո՛ւրդ , «Չալոն» է եկել, լավացել, եկել է: «Չալոն» հենց մեր քայլարշավի առաջին օրը միացավ մեզ և մեզ հետ քայլեց մինչև Երևան, 14 օր հսկեց մեր ճամբարը, և հենց Երևան մտանք, նա վրաեթրի ենթարկվեց, լավ չէր զգում իրեն և մեր քաղաքացիները նրան տարան և բուժեցին»:

Այնուհետև պատգամավորն անդրադարձավ միջազգային մամուլում այս շարժման լուսաբանմանը:

«Տասնյակ տարիներ Հայաստանի իմիջը բարձրացնելու համար պետությունից միջոցներ էին ծախսում և այլն, բայց ես այսօր արձանագրեցի՝ միջազգային մամուլում վերջին 20 գուցե 25 տարիներին «Հայաստան» անունն այնքան չի արծարծվել , որքան վերջին 15 օրերին, ընդ որում՝ միայն դրական երանգներով: Աշխարհը զարմացած է, թե ինչպես հնարավոր եղավ այս ամենը կազմակերպել առանց մի կրակոցի: Բայց այս պատմությունը դեռ չի ավարտվել, վերջին օրերին մեր շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, շատ ավելի հանդուրժող, քան մինչ այս էր»,- շարունակեց պատգամավորը:

Հանրահավաքի մասնակիցներին ընդդիմադիր գործիչը նաև տեղեկացրեց, որ այսօր արդյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ պետական դումայի պատվիրակության հետ. «Մեր հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, արձանագրել ենք, որ այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլ այդ հարաբերություններն ավելի են խորանալու և զարգանալու: Եվ սա կարծում եմ չափազանց կարևոր արդյունք է: Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով, զարգացնելու ենք մեր հարբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի և մնացած երկրների հետ»:

Ինչ  վերաբերում է  վաղվա անելիքներին, ապա ընդդիմադիր շարժման առաջնորդը կոչ արեց վաղը դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները:

«Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսն անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, հրապարակներում և ահա եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է՝ գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում: Շատ կարևոր աշխատանք ունեմ, Ազգային ժողովում պետք է հանդիպեմ  խորհրդարանական խմբակցությունների հետ, որպեսզի օրվա վերջում ձեզ տեղեկատվություն տամ, որ ձեր թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին երաշխավորված է: Ես չեմ կարողանա հանգիստ աշխատել, եթե իմանամ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, իսկ ես գրասենյակում եմ: Վաղը նորից դադար ենք վերցնում և ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի մեր թիմով կոնկրետ աշխատանքն ավարտին հասցնենք: Կոչ եմ անում այս պահից սկսած բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ հաղորդագրությունների կամ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և պահանջներ դնելը դադարեցնել»,- հավելեց պատգամավորը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վաղը 17:00-ին Գարեգին Նժդեհի հրապարակից երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ քաղաքացիներին մանրամասներ կներկայացնի խորհրդարանում ունեցած հանդիպումների արդյունքներից:

«Մյուս օրն առավոտյան ժամը 8:00-ից բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, իսկ թե այդ օրն ինչպես և որտեղ կանցկացնենք կախված կլինի այդ առավոտյան հանրապետությունում ստեղծված իրավիճակից: Հիմա ուզում եմ շատ հստակ պատասխանել Հայաստանի Հանրապետության  օդում կախված մի հարցի՝ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով հայտարարել՝ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- իր ելույթը եզրափակելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Շողիկ Գալստյան