13 համայնք, 141 բնակավայր կմիավորվեն․ նախագիծը դրվել է հանրային քննարկման
Քաղաքականություն
25.04.2022 | 22:53ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Առաջարկվող փոփոխություններով կխոշորացվեն թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք:
Նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ (թվով 34),
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (թվով 19),
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արևածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (թվով 28),
ՀՀ Լոռու մարզի Տաշիր, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (թվով 24),
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (թվով 36),
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:
Նախագծում տեղ են գտել նաև կարգավորումներ համայնքի ավագանու կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում և աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման արդյունքների և դրանց հիման վրա տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի հաստատման, համայնքներում գլխավոր ճարտարապետների ինստիտուտի վերացման վերաբերյալ:
Օրենքի 64-րդ հոդվածում նախատեսվող փոփոխության արդյունքում կկհստակեցվի համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը: Հստակեցվում է նաև համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը հանրային քննարկման փուլ կանցնի մինչև մայիսի 8-ը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 72 ծրագիր, 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 72 համայնք:
Անժելա Պողոսյան