Ավելանալու փոխարեն պակասում է․ ահազանգ կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ահազանգում են՝ իրենց կենսաթոշակային հաշիվներում կուտակված գումարը պակասել է։

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թվականի հունվարից։ Ըստ այդմ՝ 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր դարձավ աշխատավարձի որոշ մասի կուտակումը։ Կուտակված գումարը հնարավոր է օգտագործել միայն կեսաթոշակային տարիքի հասնելուց հետո, ինչը հանրության լայն շրջանակների մոտ դժգոհության պատճառ դարձավ։ Բողոքի ակցիաներ, պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու պահանջներ․ չնայած այս ամենին՝ համակարգը մտավ գործողության մեջ։

Այսօր ամսական կուտակումը կազմում է աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5%-ը հատկացվում է աշխատավարձից, իսկ մնացած 5%-ը վճարում է պետությունը: Քաղաքացիներն ունեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորություն, իսկ չընտրելու դեպքում համակարգն ինքնուրույն է ընտրում միջին ռիսկայնության, պահպանողական ֆոնդ։ Ֆոնդերում կուտակվում են գումարները և դրանց դիմաց քաղաքացին, այսպես ասած, ձեռք է բերում «փայեր»:

Բացասական հաշիվ աշխատողներն առաջին անգամ չէ, որ արձանագրում են։ Նախկինում էլ են նման դեպքեր եղել, և ամբողջ աշխարհում էլ դա ընդունելի է, ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Բացասական հաշվի պատճառով քաղաքացին վնաս չի կրում, հավելում է պաշտոնյան։

2014 թվականից մինչ այսօր կենսաթոշակային համակարգը, ըստ նրա, տարեկան միջինը 8 տոկոս եկամտաբերություն է գրանցել։

Կանխատեսումներ առաջիկայի համար անել չեն ուզում, բայց փորձը ցույց է տալիս, որ ցանկացած անկման հետևում են վերականգնման փուլեր, ասում է Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը։

Առկա ֆոնդերը տարբերվում են ռիսկայնությամբ՝ ցածր, միջին ու բարձր։ Քաղաքացին կարող է ընտրել ֆոնդը իր ցանկությամբ։ Ռիսկային ֆոնդերն ավելի մեծ եկամտաբերություն ունեն։ Ֆոնդ փոխել ու կենսաթոշակային հաշիվ կառավարել քաղաքացիները կարող են նույնիսկ օնլայն բանկինգի միջոցով, սակայն չկա վիճակագրություն, թե քաղաքացիների որ մասն է օգտվում այդ հնարավորությունից։ Սակայն անգամ անձնական շփումներից պարզ է դառնում, որ քաղաքացիների գերակշիռ մասը նույնիսկ տեղյակ չէ ֆոնդերի, առավել ևս՝ դրանց կառավարման հնարավորությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան