Ամեն ինչ պետք է արվի՝ Երևանն ու Ստեփանակերտը նույն ձայնով խոսեն․ սա մարտահրավեր է․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Բոլորը

«Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան և պետք է միտված լինեն արցախահայության խնդրի լուծմանը»,- «Արցախյան շարժում. ի՞նչ հնարավորություններ բաց թողեցինք և ինչու՞: Ի՞նչ կարող ենք շտկել այսօր» թեմայով քննարկմանն այս մասին նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ այսօրվա մեր քաղաքականությունը պետք է հենվի անցյալի վերլուծության և գնահատականների վրա:

Նավասարդյանի դիտարկմամբ՝ օրակարգի մաս պետք է դառնա այն, որ Ադրբեջանը պետք է ընդունի՝ արցախահայության խնդիրը միայն իր ներքին խնդիրը չէ:

«Արցախի իշխանությունների այսօրվա մարտավարությունը հենված է այնտեղ Ռուսաստանի ներկայության գործոնի վրա, այլ ոչ թե Հայաստանի հետ ընդհանուր դիրքորոշում ձևավորելու և այդ դիրքորոշումն առաջ տանելու վրա: Դա մեծ մարտահրավեր է… Ամեն ինչ պետք է արվի, որ Երևանն ու Ստեփանակերտը նույն ձայնով խոսեն բանակցային գործընթացում»,- ընդգծեց Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: