Ինչ են որոշել Փաշինյանն ու Պուտինը Արցախի և սահմանագծման հարցերով․ համատեղ հայտարարության կետերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպման արդյունքում հրապարակվեց 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն։

Դրա կարևոր կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին. «Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»:

Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը կարծում է՝ սահմանազատման գործընթացի մեկնարկն անգամ ուշացած է, քանի որ ադրբեջանական կողմն անընդհատ խանգարում է դրա կյանքի կոչմանը. «Բրյուսելում հանդիպման ժամանակ նույն խնդիրն է բարձրացվել։ Որքան շուտ սահմանագծենք, այնքան լավ բոլորիս համար։ Հուսով եմ՝ դա արագ կավարտվի, եթե Ադրբեջանը նորից չխանգարի»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին լավատեսություն չի ներշնչում փաստաթղթի այդ դրույթը։

«Այն շտապողականությունը, հապճեպությունը, որ Ադրբեջանի կողմից կա, ՀՀ տարածքի մի մասի օկուպացրած լինելու պայմաններում խոսել սահմանազատման մասին՝ անհասկանալի է։ Փաշինյանն իր խոստումների մեջ խճճվել է։ Անհասկանալի է՝ ի՞նչ ձևով է այդ գործընթացը տեղի ունենալու»,- ասում է նա։

Փաստաթղթում առկա մեկ այլ կարևոր դրույթ առնչվում է ճանապարհների ապաշրջափակմանը և հարակից այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան