Նոր տուն՝ փոշու և աղմուկի մեջ․ բնակիչները պայքարում են ապօրինի գործող քարի արտադրամասի դեմ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 19:38
«Երևանի գինու օրերը» և խորհրդարանական ընտրությունները կհամընկնեն․ ինչո՞ւ փառատոնի օրերը չեն փոխվել
22.04.2026 | 19:30
Անհամաչափ ուժի կիրառում, անպատժելիություն․ ինչ է ասված ՀՀ ոստիկանության մասին միջազգային զեկույցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 19:19
Բռնության նոր դեպք ավտոբուսում
22.04.2026 | 19:10
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել ջահերով երթի վերաբերյալ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.04.2026 | 19:00
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում, սուս մնալով չի լինի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 18:56
Ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորը ձերբակալվել է
22.04.2026 | 18:45
Ապրիլի 24-ին Գարեգին Բ-ն կայցելի Ծիծեռնակաբերդ, հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
22.04.2026 | 18:38
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
22.04.2026 | 18:27
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը «միշտ կպաշտպանի» Թուրքիային
22.04.2026 | 18:19
Ավտոմեքենան գլորվել է ձորը․ մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
22.04.2026 | 18:15
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
22.04.2026 | 18:10
Քանի քաղաքական ուժ է դիմել ԿԸՀ // Փաշինյանը «Հրապարակ»-ի գործով հայց է ներկայացրել Վերաքննիչ․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 18:05
Հայաստանի Մ-17 հավաքականը խուսափեց պարտությունից ընտրական խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 18:03
ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինայի համար վարկը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
22.04.2026 | 17:57
«Շուն ու շանգյալ» բնորոշումը Փաշինյանից եմ լսել․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 10 տարուց ավելի է՝ Սիլիկյան թաղամաս Հին խճուղի 60/1 հասցեի հարևանությամբ, բնակելի տներին շատ մոտ, գործում է քարի արտադրամաս, որը չունի գործունեության թույլտվություն։ Հարակից բնակելի թաղամասերի կառուցապատողներն ու այդ տարածքներում տուն ձեռք բերողները վստահ էին՝ հարցն արագ կլուծվի, արտադրամասի գործունեությունը կկասեցվի, քանի որ այն ապօրինի է գործում։

Տարածքում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարի արտադրամասը գործում է առանց շահագործման թույլտվության։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ինքնակամ կառույցի քանդման որոշում են կայացրել, սակայն դատարանը որոշել է կասեցնել որոշումը։

Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ Միքայել Ղազարյանի կողմից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ գտնվող հողամասի ապօրինի օգտագործումն իրականացվում է նշված հասցեի հողամասն ինքնակամ շինությամբ կառուցապատելու միջոցով, և տվյալ հասցեում գտնվող հողամասի ապօրինի օգտագործումը հնարավոր կլինի վերացնել առկա ինքնակամ շինությունը քանդելու պարագայում: Միաժամանակ, ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5941/05/21 վարչական գործով կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով արգելվել է Երևանի քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղու հարևանությամբ գտնվող շինությունը քանդելու ուղղությամբ:

Քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն ապարդյուն: Քարի արտադրամասը շարունակում է աշխատել համայնքային սեփականություն հանդիսացող և բնակելի նշանակություն ունեցող հողատարածքի վրա։

Ըստ Կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ այդ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատում։ Շահագործող ընկերությունը, ըստ «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգի» (ARPIS) տվյալների, այդ հողի նկատմամբ չունի իրավունքների պետական որևէ գրանցում վարձակալության կամ սեփականության հիմքով։ Այս փաստերը ներկայացվել են Գլխավոր դատախազին՝ արձանագրելով, որ համայնքին պատկանող հողատարածքում ապօրինի շահագործվող քարի արտադրամասը տասը տարիների ընթացքում ստացել է շահույթ՝ համայնքին զրկելով այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: Հարուցվել է քրեական գործ, որն այս պահին ընթացքի մեջ է։

Բացի այդ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս արձանագրել է խախտումներ։ Աղմուկը գերազանցել է թույլատրելի նորմը։

Տեսչական մարմինը 4 անգամ չափում է իրականացրել, 1 անգամ նախազգուշացում կիրառել, 2 անգամ սահմանվել է տուգանք՝ առաջին անգամ՝ նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի, 2-րդ անգամ՝ հարյուրապատիկի չափով, բայց տնտեսվարողն այդպես էլ չի ներկայացրել որևէ գրություն խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին։ Տեսչական մարմինը կարգադրագիր է ներկայացրել տնտեսվարողին՝ արձանագրած խախտումները վերացնելու համար։ Ապրիլի 13-ին հերթական զննումը պետք է իրականացվեր, սակայն հնարավոր չի եղել․ քաղաքացիներից մեկը, որի տնից պետք իրականացվեին չափումները, հրաժարվել է, իսկ մյուսը՝ քաղաքից բացակայել։

Վարույթը դեռ ընթացքի մեջ է։ Տեսչական մարմինը հիմա պետք է նոր հայտ ներկայացնի՝ այլ քաղաքացիների բնակարաններից չափումներ անելու համար։ Factor TV-ն փորձեց նաև զրուցել արտադրամասի սեփականատեր Միքայել Ղազարյանի հետ։ Չնկարահանվելու պայմանով նա միայն ասաց, որ իրենք արտադրամասն օրինականացնելու հայտ նախկինում էլ ներկայացրել են, բայց մերժում են ստացել, հիմա նորից դիմել են նույն հայտով, գործը դատարանում է, և այս պահին մեկնաբանություններ տալ չեն ցանկանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան