Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ:

ԿԳՄՍՆ հաղորդմամբ՝ առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա այցելելու և տեղեկանալու սուրճի մշակույթում հայերի մասին պատմող զանազան փաստարկների։ Մինչև ցուցահանդեսի ավարտը՝ յուրաքանչյուր ուրբաթ (ժամը՝ 19։00), այցելուները թանգարանում կարող են ներկա գտնվել սուրճի և հայ մեծերի, ազգագրության, պատմության վերաբերյալ զրույց-քննարկումների։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել.
• Հայերի դերն աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում։
• Ներկայացնել արևմտահայերի և արևելահայերի կենցաղում, ազգագրության մեջ սուրճի կիրառման պատմությունը։

• Փաստերը հետաքրքիր տեղեկություններ են փոխանցում Մուշի, Վանի, Զմյուռնիայի, Կ. Պոլսի, Եվդոկիայի, Մալաթիայի և այլ տեղավայրերի կենցաղի մասին։ Ուշագրավ է նաև, որ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբին Կուտինայում 22 վարպետներ իրենց ընտանիքներով պատրաստել են միայն սուրճի բաժակներ։ Հայաստանյան թանգարաններում պահվում են մի քանի նմուշներ։ Խորհրդանշական այս բաժակներից մեկն էլ հանդիսանում է նախագծի տարբերանշանը։

• Ուշագրավ է հայ մեծերի՝ նկարիչների, գրողների, երաժիշտների, գիտնականների (Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Ղևոնդ Ալիշան, Հրաչյա Աճառյան և այլոց) կյանքում նրանց սերն ու առանձնահատուկ պատմությունները՝ կապված ըմպելիքի հետ, և անգամ ինչպիսի հիշատակություն է ըմպելիքը գտել բազմաթիվ գրական ստեղծագործություններում (հիմնականում արևմտահայ գրողների շրջանում), նկարիչների աշխատանքներում։

• Արխիվային նյութերի և լուսանկարների օգնությամբ պատմել 19-րդ դարի վերջից Արևելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երևանում և Ալեքսանդրապոլում հիմնված սրճարանների մասին՝ սկսած 17-րդ դարից մինչև 1960-ական թթ.։

• Ինչպե՞ս հայրենադարձները կարողացան ըմպելիքը դարձնել լայն սպառման միջոց։

Ցուցահանդեսի համար հիմք են ծառայել ոչ միայն հայկական աղբյուրներն ու հայաստանյան թանգարանների պահոցները, այլև աշխարհի մի շարք գիտնականների ուսումնասիրությունները, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվները։