Մարտի 1-ի գործով արդարացվածները․ իսկ ովքե՞ր պետք է կանգնեին դատարանի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանն այսօր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով ճանաչեց և հռչակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում, իսկ վարույթը կարճեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Փաստացի, Վճռաբեկ դատարանը, դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բեկանեց 2010 թվականի հունվարի 10-ի Փաշինյանի մասով դատավճիռը և արդարացրեց նրան։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դեռ ամիսներ առաջ էր ճանաչել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Փաշինյանի իրավունքների խախտումը։ Հունվարի 18-ին ստրասբուրգյան դատարանի հրապարակած վճռով դատարանն արձանագրել էր, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների և խոսքի ազատության իրավունքը, ըստ որի՝ ընդդիմադիր գործիչը ենթարկվել է հետապնդման նաև նրա համար, որ ակտիվորեն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումները։ ՄԻԵԴ վճռին իր հերթական ասուլիսին անդրադարձել էր նաև Փաշինյանը։

Մեկ ամիս անց Գլխավոր դատախազությունը հղում անելով ՄԻԵԴ վճռին վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարան։ Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրվել էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեղադրանքի երկրորդ մասով Փաշինյանն արդարացվել էր, իսկ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով՝ ընդդիմադիր Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա, սակայն, բանտում անցկացրել էր  մեկ տարուց մի փոքր ավելի, ինչից հետո համաներմամբ ազատ էր արձակվել։

Վճռաբեկ դատարանում այսօր արդարացվեց նաև նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Դատարանը բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը և հռչակեց նրա անմեղությունն առաջադրված մեղադրանքում։ Հատկանշական է, սակայն, որ Վճռաբեկը զենք պահելու դրվագով անփոփոխ թողեց ստորադաս ատյանների վճիռները:

Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը 2008թ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգությունների և ապօրինի զենք պահելու հատկանիշներով՝ դատապարտվելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, 3 տարի անց՝ Միքայելյանը համաներմամբ ազատ էր արձակվել։ Դեպքերից 14 տարի անց՝ այսօր արդեն ԵԿՄ ղեկավարը պնդում է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ինքը որևէ անօրինական կամ հակաօրինական արարք չի կատարել, ուստի Վճռաբեկ դատարանի որոշումն իր համար սպասելի էր։ Իրենք ոչ թե զանգվածային անկարգությունը հրահրել են, այլ հակառակը՝ կանխել։

Միքայելյանի մասով ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել դեռ 2021-ի սեպտեմբերին, հայտարարելով՝ խախտվել է Սասուն Միքայելյանի հավաքների ազատության իրավունքը։ Հրապարակած վճռով Եվրադատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է իրավունքների խախտման համար նախկին ընդդիմադիր գործչին փոխհատուցել մոտ 13 հազար եվրո։

Այսօր «Մարտի 1»-ի գործով արդարացվեցին նաև Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և նկարիչ Տիգրան Բաղդասարյանը: Վճռաբեկ դատարանը ճանաչեց նրանց անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2009 թվականի հունիսին Ալեքսանդր Արզումանյանին մեղավոր էր ճանաչվել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման: Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել և ազատ արձակվել: Արզումանյանի և Բաղդասարյանի գործերի վերանայման հիմք է հանդիսացել ՄԻԵԴ վճիռները, որով արձանագրվել էր նրանց իրավունքների խախտումը։

2008 թվականի արյունալի իրադարձությունների միջով անցած Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով փորձագետ, ՄԻԵԴ մի շարք բողոքների հեղինակ Արմեն Խաչատրյանը շեշտում է՝ թեև ողջունելի են արդարացման վճիռները, սակայն որևէ անդրադարձ չի կատարվում, որ բոլոր հետապնդումների հիմքում եղել է քաղաքական դրդապատճառ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա Վարդանյան