Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Բիզնեսը վնասո՞ւմ է բնությանը, թե՞ կարող է դառնալ դրա պահպանման գործընկերը․ սա այն առանցքային հարցն էր, որը դարձավ Robust Armenia 2026 կոնֆերանսի քննարկման թեման։ Մասնակիցները փորձում էին հասկանալ՝ արդյո՞ք բիզնեսն ու բնապահպանությունը հակադիր բևեռներ են, թե՞ ճիշտ կառավարման դեպքում կարող են համագործակցել։ 

«Սա թվով երրորդ Robust Armenia կամ «Ամուր Հայաստան» կոնֆերանսն է: Կոնֆերանսի նպատակը կայուն զարգացման խնդիրները քննարկելն է, և յուրաքանչյուր տարի ընտրում ենք մի թեմա: Այս տարվա մեծ թեման «Բիզնեսը և բնությունն» է, որովհետև այս տարի աշնանը Հայաստանում կայանալու է COP17 գագաթնաժողովը՝ կենսաբազմազանության հարցերին նվիրված, և որոշեցինք համահունչ թեմա ընտրել»,- ասում է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը։

Քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձան այն  կարծրատիպին, թե հանքարդյունաբերությունն է կենսաբազմազանության վրա համեմատաբար մեծ ազդեցություն ունեցող ոլորտը։ Իրականում կենսաբազմազանությանն ամենամեծ վնասը հասցնում է գյուղատնտեսությունը, նոո միայն գազի ու նավթի արդյունահանումը։ 

«Հանքարդյունաբերությունն էլ կարող է ունենալ շատ մեծ ազդեցություն շրջակա միջավայրի, մասնավորապես, կենսաբազմազանության վրա, որը պատասխանատու հանքարդյունաբերողն այսօր պարտավոր է ժամանակակից հասանելի գործիքակազմի միջոցով կառավարել»,- ընդգծում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Մասնագետների գնահատմամբ՝ բիզնեսի և բնության միջև հավասարակշռությունը մեծապես կախված է ընկերությունների պատասխանատվությունից։ Արդյունքում ստացվում է, որ եթե բիզնեսը պատրաստ է իր գործունեության ազդեցությունը նվազեցնել և վերականգնել հասցված վնասը, հնարավոր է հասնել հարաբերական հավասարակշռության։ Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է պետական ավելի խիստ վերահսկողություն։ 

Խոսելով երկրում կանաչ էներգիայի զարգացման միտումների մասին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծում է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ակնհայտ առաջընթաց կա։ ԶՊՄԿ-ն, որպես էլեկտրաէներգիա սպառող ամենախոշոր բաժանորդ, արդեն նախաձեռնել է վերականգնվող էներգիայի նախագծեր, որոնք կնվազեցնեն ընկերության կախվածությունը մատակարարներից և բնության վրա ազդեցությունը։ 

«Շուտով կտեսնեք այդ ծրագրի առաջին ծաղիկները՝ 2,5-5 ՄՎտ-ներով: Փորձենք տեսնել, ունենք տարածքների հետ խնդիր, ունենք այլ խնդիրներ, որոնց հընթացս բախվում ենք, բայց լուծելով գնում ենք առաջ»,- նկատում է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրենը։

Միաժամանակ, նա նշում է, որ իրենք որդեգրել են ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում պատասխանատվությունն է՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական ուղղություններով։

Կայուն զարգացման ծրագրերի շրջանակում ԶՊՄԿ-ն նախատեսում է նաև անտառվերականգնման աշխատանքներ՝ համագործակցելով պետական կառույցների հետ։ Արդեն ստորագրվել է եռակողմ հուշագիր, որի շրջանակում ընկերությունը ստանձնել է ավելի քան 270 հա անտառտնկման պարտավորություն։ Այս ցուցանիշը Հայաստանի պատմության մեջ դառնալու է բացառիկ։ 

Կոնֆերանսի ընդհանուր եզրահանգումն այն էր, որ ցանկացած տնտեսական գործունեություն ազդեցություն ունի բնության վրա, սակայն պատասխանատու կառավարման դեպքում այդ ազդեցությունը կարող է նվազեցվել կամ վերածվել զարգացման հնարավորության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան