Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

World Boxing-ի Աշխարհի գավաթում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Արարատ Հարությունյանը պարտվեցին մրցավարական խիստ վիճահարույց որոշումներից հետո․ երկու մենամարտերում էլ հայկական կողմը պնդում է, որ արդյունքները չեն արտացոլել ռինգում եղած իրական պատկերը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում։
Մրցավարական տրամաբանությունից զուրկ գործողությունների հետևանքով այսօր Արթուր Բազեյանին ու Արարատ Հարությունյանին պարտություն է գրանցվել։ Բազեյանը մրցում էր Փարիզի օլիմպիական փոխչեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլուի հետ։

Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով, երկրորդում մրցավարները նույն հաշվով հաղթանակը տվեցին մրցակցին։ 3-րդ ռաունդում Բազեյանը նետվեց առաջ ու միավորներ վաստակեց։ Դրվագներից մեկում բախման արդյունքում մրցակցի ունքը վնասվեց։ Ռինգի մրցավարը միանգամից դադարեցրեց մարտը, թեև բժշկական տեսանկյունից չկար նաև դրա կարիքը։ Միևնույն դեպքում, թեև առավեկությունը Բազեյանի կողմն էր, բայց կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Ղրղզստանի ներկայացուցչին։

Անհասկանալի ու անտրամաբանական գործողություններ էին նաև Արարատ Հարությունյանի մենամարտի ժամանակ։ Մեր մարզիկը 2-րդ ու 3-րդ ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու մրցակիցն էլ` Ռիկարդո Կուելոն, նկատողություն էր ստացել ռինգի մրցավարի կողմից, բայց մենամարտի ավարտին զարմանալիորեն բարձրացրեցին Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի ձեռքը։ Սա խայտառակ մրցավարության հերթական վառ արտացոլումն էր, որի պատճառով մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից»,- ասվում է հայտարարությունում։