Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար լինելու են ոչ թե քաղաքական ուժերի, այլ երկու ուղղությունների միջև ընտրություն՝ կամ դառնալ Ռուսաստանի «գուբերնիա», կամ պայքարել սուվերեն պետություն մնալու համար, Factor TV-ի եթերում այսպիսի գնահատական է հնչեցրել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքացիական նոր առաքելությունը պաշտպանիչ վահան է ընտրական գործընթացների դեմ ուղղված ռուսական հիբրիդային սպառնալիքներից, իսկ ռուսամետ ընդդիմադիր ուժերի լռությունը Կրեմլի միջամտության հարցում վկայում է նրանց «ցածր անկախության» մասին։

Ստեփան Գրիգորյանը ողջունել է ՀՀ կառավարության որոշումը՝ ԵՄ-ին դիտորդական առաքելություն ուղարկելու խնդրանքով դիմելու համար՝ այն անվանելով «ճիշտ որոշում»։ Ըստ նրա՝ այս քայլը պայմանավորված է դրսից, հատկապես Ռուսաստանից եկող իրական սպառնալիքներով։

«Մենք տեսնում ենք, որ դրսից, ու առաջին հերթին Ռուսաստանից, գալիս են սպառնալիքներ հենց ընտրությունների հետ կապված, տարածում են իրենց ԶԼՄ-ների միջոցով ստեր, մանիպուլացնում են։ Պարզ է՝ դրա դեմը պետք էր առնել», – նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ կան հիմնավորված փաստեր, թե ինչպես է Ռուսաստանը ՀՀ քաղաքացիների խմբեր պատրաստում՝ ընտրություններին ուղղորդված քվեարկության ուղարկելու համար։

Գրիգորյանի համոզմամբ՝ ԵՄ առաքելության նպատակը հենց այդ վտանգները կանխարգելելն է։ «Առաքելությունը հենց մեր ընտրական համակարգը, մեր ժողովրդավարությունը պաշտպանելու համար է։ Իրենք մեզ խորհուրդներ կտան՝ ոնց կանխարգելել այս կամ այն վտանգը», – ընդգծել է նա։

Անդրադառնալով ռուսամետ ընդդիմադիր դաշտի քննադատություններին, թե իբր ԵՄ-ն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, մինչդեռ նույն ուժերը լռում են Վլադիմիր Պուտինի բացահայտ միջամտության վերաբերյալ, Ստեփան Գրիգորյանը դա պայմանավորել է մեկ գործոնով. «Ես դա պայմանավորում եմ անկախության աստիճանով։ Այս ուժերը, գլխավոր երեք խաղացողները, իմ կարծիքով, իրենց անկախության աստիճանը Կրեմլից շատ ցածր է»։

Քաղաքագետի խոսքով՝ այդ ուժերը մեծ իմիջային կորուստ են ունենում՝ լռելով Պուտինի այն հայտարարությունների մասին, թե ինչու Հայաստանում ռուսամետ գործիչներին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին։ «Պուտինի միջամտությունն ուղղակիորեն էր։ Դրանից ավելի ուժեղ միջամտություն ես ուղղակի չեմ պատկերացնում։ Հակառակ դեպքում, իրենք կհասկանային, որ ձեռնտու չի այս ձևի բան ասել», – հավելել է նա։

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ ընտրությունների հիմնական հարցը ոչ թե սոցիալ-տնտեսական խոստումներն են, այլ երկրի զարգացման վեկտորը։ Նա ներկայացրել է երկու հնարավոր սցենար։

Առաջինը գործող իշխանության վարած քաղաքականությունն է, որը, թեև բարդություններով, բայց փորձում է գնալ խաղաղության և բազմավեկտոր, բալանսավորված արտաքին քաղաքականության ճանապարհով։ Երկրորդ սցենարը, ըստ նրա, ռուսամետ ուժերի հաղթանակն է, որը կունենա կանխատեսելի հետևանքներ։

«Իմ կարծիքն այն է, որ հիմա լուծվում է հարց՝ դու գուբերնիա կդառնա՞ս, թե՞ կփորձես պայքարել քո սուվերենության համար։ Եթե ռուսամետ ուժերը գան իշխանության, պետք է մարդիկ հասկանան՝ նորից մեզ կմտցնեն Ռուսաստանի տակ։ Դա ավտոմատ նշանակում է գուբերնացում, ու ավտոմատ դա նշանակում է, ցավով պետք է ասեմ, կորուստ սուվերենության, Սյունիքի։ Ռուսաստանը ծանր վիճակում է, նրան պետք են տարածքներ, բայց նա չի ուզում իր տարածքներից տալ։ Իրենք ուզում են Հայաստանի տարածքներով լուծել հարցերը», –  նշել է Գրիգորյանը։

Քաղաքագետը նաև մտահոգություն է հայտնել հիբրիդային պատերազմի գործիքների, մասնավորապես՝ ապատեղեկատվության և արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծիքների տարածման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ սուտ լուրերի հերքումը տեսնում է լուրը սպառողների միայն չնչին տոկոսը, ինչը տեղեկատվական մանիպուլյացիան դարձնում է հզոր զենք։

Այս պայմաններում, ըստ նրա, քաղաքացիները պետք է լինեն առավել զգոն և առաջնորդվեն ոչ թե էմոցիաներով, այլ ստուգված տեղեկություններով։ «Մինչև ընտրությունները գլխավորը լսել այն մարդկանց, ում դուք լսել եք մինչ այդ, ում հավատում եք։ Կամ այն ԶԼՄ-ներին, ում դու հավատում ես։ Պետք է հետևել արժանահավատ աղբյուրներին», – եզրափակել է Ստեփան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան