Իշխանությունն իր հլուհպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Բոլորը

«Քաղաքական իշխանությունը, իր հլուհպատակ իրավապահ համակարգով ընդդիմադիր գրեթե բոլոր, գրեթե բոլոր շտաբներում և վայրերում իրականացնում է այսպես կոչված օպերացիաներ»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ:

«Այդ օպերացիաները, ակնհայտ է, որ ոչ մի լուրջ հետևանքներ չեն ունենում, որովհետև թե՛ իրենց հրապարակումները, թե՛, այսպես կոչված, բացահայտումները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է և փորձում է սրանով կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ և տալ, այսպես կոչված, հիմնավորումներ միջազգային կազմակերպությունների մոտ, թե՝ «տեսեք-տեսեք, Հայաստանում ընդդիմությունը իրականացնում է ընտրախախտումներ» և այլն, ինչ դեռ ամենախոշոր ընտրախախտողը իրենք են»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսների սարսափելի և շարունակաբար չարաշահում է տեղի ունենում:

«Վարչական ռեսուրս ասելով նկատի ունենք ոչ միայն ֆինանսական ռեսուրսները, որոնք հանրային բյուջեի, պետական բյուջեի, համայնքային բյուջեների մսխումը և բացահայտ ընտրակաշառքի տեսք ունեցող աջակցություններն են, այլ նաև կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներն են, ակնհայտ կադրային ակնհայտ չարաշահումներն են, տեղեկատվական ակնհայտ չարաշահումներն են:

Ուզում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հրապարակային, լինելով քարոզարշավի մեջ, վկայակոչում է Ազգային անվտանգության ծառայությանը և ասում է, որ վաղը ներկայացվելու է մեղադրանք թեկնածուներից մեկին՝ պետական դավաճանության հատկանիշներով, սա ոչ միայն օրենքի խախտում է անձնական տվյալների մասով, այլ նաև առհասարակ պետական գաղտնիքի մասին, քրեական դատավարության մասին օրենսդրության, սահմանադրության խախտում է: Եվ եթե մենք ունենայինք, իհարկե, իրավապահ համակարգ, գլխավոր դատախազ, որը քիչ թե շատ հավատարիմ լիներ սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորություններին, ապա պետք է տեղի վրա հանրային քրեական հետապնդում հարուցեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Բայց մենք արդեն սովոր ենք այդ ամենին, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում է այս իշխանությունների ապօրինի գործողություններին և այդ գործողությունները քողարկելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։