Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ

Լուրեր

23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Բոլորը

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլում ուկրաինական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 7-ը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ոչ բնակելի շենքերին, արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։

Բացի այդ, Ազովից Կերչ ուղևորվող գնացքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ևս 1 մարդ է զոհվել, 3-y` վիրավորվել։

Крымский ветер տելեգրամ ալիքը հաղորդել է, որ Թեոդոսիայում և Կերչում պայթյուններ են լսվել։ Տելեգրամ ալիքը նաև հրապարակել է Սևաստոպոլի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ենթադրյալ հարվածի տեսանյութ, որի մոտակայքում, ըստ ալիքի, գտնվում է «Պանցիր» համակարգ։

Ռուսաստանից կողմից նշանակված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում անօդաչուների հարձակումը։

Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը FPV անօդաչուներով հարձակվել են Ստարոդուբսկի շրջանի գյուղի վրա՝ վնասելով բնակելի շենքը: Մեկ կին վիրավորումով հոսպիտալացվել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի և Տամբովի մարզերի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 272 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել ռուսական կողմի հաղորդագրությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի