Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 4-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 293 հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնցից ՀՕՊ ուժերը խոցել են 264-ը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Խերսոնում, տեղական իշխանությունների տվյալներով, 12-ամյա տղա է վիրավորվել բնակելի շենքի վրա անօդաչուի հարվածից և տեղափոխվել հիվանդանոց։

Բորիսպոլում ռուսական հարձակման ժամանակ արդյունաբերական օբյեկտում աշխատող է վիրավորվել։

Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքի երկու բնակարաններում, վիրավորվել է երկու մարդ, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դնեպրովսկի շրջանում հրդեհներ են բռնկվել պահեստներում, իսկ Սինելնիկի շրջանում վնասվել են բազմաբնակարան շենքեր, մեկ մասնավոր տուն և ենթակառուցվածքներ:

Չեռնիգովի մարզի Նովգորոդ-Սևերսկի շրջանի Սեմյոնովկա քաղաքում ռուսական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև պահեստային շենքում, Պոնորնիցկի համայնքում՝ ֆերմայի օժանդակ շինությունում։

Օդեսայի մարզում էլ ռուսական ռազմական ուժերը հարվածել են կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտի, տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի