Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Բրիտանիայում 17 տարեկան և ավելի փոքր երեխաները կբախվեն ծխախոտ գնելու ցմահ արգելքի, քանի որ ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտների մասին օրինագիծը հաստատվել է խորհրդարանում, գրում է BBC-ն։

Ե՛վ Համայնքների, և՛ Լորդերի պալատը համաձայնության են եկել վերջնական նախագծի շուրջ, որը նպատակ ունի կանխել 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների ծխելը՝ խանութներին արգելելով ծխախոտ վաճառել և ստեղծելով ծխից զերծ սերունդ։ Երբ այն ստանա թագավորի համաձայնությունը, նախարարները կունենան նաև նոր լիազորություններ՝ կարգավորելու ծխախոտի, վեյփերի և նիկոտինային արտադրանքի, ներառյալ՝ դրանց համեմունքների և փաթեթավորման վաճառքը։ Վեյփինգը կարգելվի երեխաներ տեղափոխող մեքենաներում, խաղահրապարակներում, դպրոցներից դուրս և հիվանդանոցներում՝ ընդլայնելով ծխելու դեմ պայքարի օրենքները։

Վեյփինգը դեռևս թույլատրվելու է հիվանդանոցներից դուրս՝ ծխելը թողնել փորձողներին աջակցելու նպատակով։

Ծրագրերում չեն ներառվում բացօթյա վայրերը, ինչպիսիք են պանդոկների այգիները և ավելի լայն բաց տարածքները, ինչպիսիք են լողափերը և մասնավոր բացօթյա տարածքները։

Մարդիկ նաև կկարողանան ծխել և վեյփեր օգտագործել իրենց տներում։

Առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Ուես Սթրիթինգը սա անվանել է պատմական պահ ազգի առողջապահության համար։

«Կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը. այս բարեփոխումը կփրկի կյանքեր, կմեղմի Ազգային առողջապահական ծառայության վրա ճնշումը և կկառուցի ավելի առողջ Բրիտանիա»,- ասել է նա։։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի